Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Հոգնել եմ վատ լուրերից...»․ Գայանե Ասլամազյանը՝ նվազագույն շպարով

11:47, 17 ապրիլի

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին նվազագույն շպարով է, նրա վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Հոգնել եմ վատ լուրերից...Լավ լուր եմ ուզում լսել ...»։

«Այսօր մոտավորապես 10 000 հայ մայր չի լսի իր զավակի շնորհավորական խոսքերը, որովհետև նրանց զավակները զոհ են դարձել սեփական երկրի դավաճանության, անհետ կորած են կամ գերության մեջ են, կամ էլ այնպիսի հետպատերազմական առողջական խնդիրներ ունեն, որ չեն կարող արտաբերել. «Մամ ջան, տոնդ շնորհավոր». այդքան պարզ, բայց բոլոր մայրերի համար կարևոր բառերը,- նշել է նա՝ շարունակելով․- Մենք խնդիր ունենք մեր սեփական հողի վրա, մեր Հայրենիքում՝ մեր Հայաստանում խոսել պատմական դատաստանի մասին, որովհետև մեր երկրի ղեկավարները փաստացի ստիպում են մեզ բարեկամ համարել մեր ոխերիմ թշնամուն և կառուցողական լինել՝ հավաստիացնելով, որ ոչինչ չի խանգարում լինել բարեկամ 1500000 հայ դաժանաբար կոտորած ազգի հետ:

Դերասանուհին վստահեցրել է՝ չի շրջելու պատմության այս էջերը: «Ես չեմ մոռանալու հայ ազգի թշնամիներին՝ ոչ Արևմտյան Հայաստանում կոտորված հայերի դահիճներին, ոչ 44 օրյա պատերազմի մեղավորներին: Հայ կինը պետք է ապրի կայուն և զարգացող երկրում, պետք է լույս աշխարհ բերի հայ զավակների, հերոսներ, գիտնականներ ու արվեստագետներ դաստիարակի, իրենց երկիրը սիրող ու փայփայող, պատմությունը իմացող և անդավաճան հայերի: Կեցցեն հայ կանայք...Դուք տարբեր եք՝ ուժեղ ու նվիրվող: Կներեք, եթե այսօր ձեր զավակից չեք լսի շնորհավորական խոսքեր, փոխարենը (թույլ կտամ ինձ այս անգամ ազգի անունից գրել) ողջ ազգը ծնկի է իջնում ձեր առջև և ներողություն խնդրելու հետ մեկտեղ շնորհակալություն հայտնում ձեր և ձեր զավակների հերոսության համար և շնորհավորում ձեզ: Մամաներ ջան, առողջ եղեք և ապրեք երկար հանուն ձեր զավակների հիշողության և հանուն ձեր մյուս զավակների, որ դեռ շատ լուսավոր օրեր կպարգևեն ձեզ...»,- ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր դերասանուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search