«Ամեն օր պատրաստ եմ քեզ համար Աստծուն շնորհակալ լինել». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

11:49   22 ապրիլի, 2021

Դերասանուհի Անահիտ Սարդարդյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են հանգստի ընթացքում։ Դերասանուհին պատկերված է որդու՝ Մոնթեի հետ, որին ջերմ գրկել է։ «Ամեն օր պատրաստ եմ Քո համար Աստծուն շնորհակալ լինեմ, Մոնթե։ Իմ կյանք, իմ Սեր, իմ լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Անաիս Սարդարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էր «Կամաwar» մոնոներկայացման մասին։ «Ներկայացման վերնագրի շուրջ երկար ենք մտածել, քանի որ «կամավոր» բառն ինձ համար հերոսի հոմանիշ է, կապ չունի՝ ովքեր են այդ կամավորները՝ հերոսներ, որոնք գնացել են սահման, թե հերոսներ, ովքեր այստեղ են կամավորություն արել: Ես, անգամ, տարբերություն չեմ ուզում դնել քնապարկ կարող կնոջ եւ անիվ հավաքող երեխայի միջեւ, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր մասով եղել է կամավոր, եղել է հերոս»,- նշել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE