Արքայազն Հարին պապիկի ժառանգությունից միայն մի փոքր մասը կստանա

17:08   30 մայիսի, 2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հանգուցյալ ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, «վատ վարքի համար չի պատժել թոռանը՝ Սասեքսի դուքսին»։ Այս մասին հայտնել են բրիտանական լրատվամիջոցները։

Արքայազն Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 30 մլն ֆունտ ստեռլինգ: Սասեքսի դուքսը, չնայած թագավորական պարտականություններից հրաժարվելու հետ կապված սկանդալին, գտնվում է ժառանգների ցուցակում:

«Նա չի ցանկացել պատժել թոռանը վատ վարքի համար եւ արքայազն Հարիի հանդեպ չարությամբ չի լցվել։ Նա շատ արդար, հավասարակշռված ու խելոք մարդ էր», - հայտնել են աղբյուրները։

Պատկառելի ժառանգությունն առաջին հերթին կստանան արքայազն Ֆիլիպի օգնականները՝ նրա քարտուղար, գեներալ Արչի Միլլեր Բեյքուելը, Ուիլյամ Հենդերսոնը եւ կամերդիներ Սթիվեն Նյեդոժադլոն: Եղիսաբեթ II-ի հանգուցյալ ամուսինն առատաձեռն է եղել նրանց նկատմամբ, ովքեր մինչեւ կյանքի վերջ աջակցել են նրան։ Արքայազն Հարին կստանա միայն պապի ունեցվածքի մի փոքր մասը։

Սասեքսի դուքսն ավելի վաղ հայտարարել էր, որ թագավորական ընտանիքը «կանգ չի առնի, մինչեւ չմահանա» իր կինը՝ Մեգան Մարքլը: Արքայազնը նաեւ հայտարարել է, որ կպաշտպանի կնոջը, քանզի «չի կարող կորցնել իր կյանքի եւս մեկ կարեւոր կնոջ»։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE