Շոն Բինը դադարել է դիտել «Գահերի խաղը» իր հերոսին մահապատժի ենթարկելուց հետո

11:19   1 հունիսի, 2021

Ամերիկացի դերասան Շոն Բինը, որը «Գահերի խաղում» մարմնավորել է Նեդ Սթրակին, լրագրողներին հայտնել է, որ դադարել է դիտել սերիալն առաջին եթերաշրջանում իր հերոսին մահապատժի ենթարկելուց հետո։ Այդ պատճառով դերասանը չգիտի, թե ինչով է ավարտվել ֆիլմաշարը, հայտնում է The Times-ը։

Լրագրողի հարցին՝ արդյոք արտիստը դիտել է եզրափակիչ սերիան, նա հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել դրա ընթացքում։ Դերասանը չի վախեցել սփոյլերներից եւ խնդրել է պատմել սյուժեն՝ հավելելով, որ, միեւնույն է, խոսությունն արդեն իսկ մոռացած կլինի այն պահին, երբ կպատրաստվի մինչեւ վերջ դիտել ֆիլմաշարը։

«Նշանակում է՝ Ուինթերֆելն, ամեն դեպքում անջատվե՞լ է։ Դա այնքան լավ է»,- նշել է Շոն Բինը, երբ լրագրողը նրան ներկայացրել է վերջին եթերաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ նրա երեխաները սկսել են ղեկավարել Հյուսիսը։ Դերասանը դարձել է քչերից մեկը, ով դրական է արձագանքել սերիալի վերջաբանին, թեեւ այն չի դիտել։



© NEWS.am STYLE