«Գեղեցկությունն այստեղ ամենուր է». Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը Երեւանից

15:41   14 հունիսի, 2021

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հայկական ձայներից մեկը՝ Մարգարիտա Պոզոյանը, այս օրերին Երեւանում է: Երգչուհին ելույթ է ունեցել հայրենիքում, ինչպես նաեւ նոր լուսանկար հրապարակել։

Երգչուհին Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում ամառային զգեստ է կրում ու ոճային աքսեսուարներ է ընտրել։ Մեկնաբանություններում Մարգարիտան նշել է, որ այստեղ գեղեցկությունն ամենուր է։ «Գեղեցկությունը նայողի աչքերում է․ Օսկար Ուայլդ։ Այստեղ այն ամենուր է»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել էր Հայաստանում մենահամերգների, սպասվող ծրագրի, համավարակի ընթացքում իր գործունեության եւ Հայաստանում իրականացվելիք մյուս նորությունների մասին: «Մինչ համավարակը ես մի քանի ամիս անցկացրել եմ Երեւանում: Այնքան բան է դրանից հետո կատարվել, որ ինձ համար այս այցելությունս, ասես, թարմ օդի պես մի բան լինի: Ես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, որ Երեւանն ու, առհասարակ, Հայաստանը, ինձ ուժ փոխանցող վայրերն են եւ, երեւի, ես առաջին հերթին գալիս եմ լիցքավորվելու եւ իմ հայրենակիցներին իմ երաժշտությամբ լիցքավորելու համար: Ես, իսկապես, հավատում եմ երաժշտության՝ վերականգնող հատկությանը, իսկ մեր ազգը շատ երաժշտական է: Վստահ եմ, որ մարդիկ կզգան ու կընդունեն իմ երաժշտությունն ու այն էներգիան, որը ես ցանկանում եմ փոխանցել համերգներիս ընթացքում»,- գրել է նա։



© NEWS.am STYLE