Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հայկական ձայներից մեկը՝ Մարգարիտա Պոզոյանը, մենահամերգներով հանդես կգա Երեւանում: Երգչուհու ելույթները կկայանան հունիսի 12-ին եւ 13-ին՝ Hin Areni Music Hall-ում: Մինչ Երեւան ժամանելը Մարգարիտա Պոզոյանը NEWS.am STYLE-ին պատմել է սպասվող ծրագրի, համավարակի ընթացքում իր գործունեության եւ Հայաստանում իրականացվելիք մյուս նորությունների մասին:
Երգչուհու խոսքով՝ այս երեւանյան այցն իր համար առանձնահատուկ սպասված է.

«Մինչ համավարակը ես մի քանի ամիս անցկացրել եմ Երեւանում: Այնքան բան է դրանից հետո կատարվել, որ ինձ համար այս այցելությունս, ասես, թարմ օդի պես մի բան լինի: Ես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, որ Երեւանն ու, առհասարակ, Հայաստանը, ինձ ուժ փոխանցող վայրերն են եւ, երեւի, ես առաջին հերթին գալիս եմ լիցքավորվելու եւ իմ հայրենակիցներին իմ երաժշտությամբ լիցքավորելու համար: Ես, իսկապես, հավատում եմ երաժշտության՝ վերականգնող հատկությանը, իսկ մեր ազգը շատ երաժշտական է: Վստահ եմ, որ մարդիկ կզգան ու կընդունեն իմ երաժշտությունն ու այն էներգիան, որը ես ցանկանում եմ փոխանցել համերգներիս ընթացքում»:
Երգչուհին հավելեց, որ համերգային ծրագրում ներառված կլինեն ինչպես հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ՝ պրեմիերաներ.

«Կկատարեմ նաեւ իմ նոր երգը, որի թողարկումը նախատեսվում է այս ամռան ընթացքում, եւ իմ հայ հանդիսատեսի համար ուզում եմ կատարել եւս մի նոր երգ, որը հայերենով է. այն դեռեւս ոչ մի տեղ չի հնչել, բայց շատ եմ ցանկանում դրանով կիսվել հայկական լսարանիս հետ»:
Վերջին անգամ Մարգարիտա Պոզոյանը Երեւանում հանդես է եկել 2019 թ-ի նոյեմբերին՝ Իոսիֆ Կոբզոնին նվիրված մեծ համերգի ժամանակ: Երգչուհին ասում է՝ իրականում այնքան շատ չի կարողանում լինել Երեւանում, որքան՝ ինքը կցանկանար, բայց համոզված է՝ հիմա, երբ ակտիվ գործունեության է անցել, ավելի հաճախ կկարողանա այցելել հայրենիք:

Անդրադառնալով կարանտինի ընթացքում իր գործունեությանը՝ Մարգարիտան նշեց.
«Բախտս բերեց այնքանով, որ այդ շրջանում բացի առցանց համերգներից եւ ուղիղ եթերներից՝ ես զբաղված էի նաեւ իմ բնակարանի վերանորոգման աշխատանքներով, որոնց մեջ ամբողջությամբ խորասուզվելով՝ ինչ-որ տեղ փրկվեցի անգործությունից ու դեպրեսիայից: Դե, ինչպես հասկանում եք, վերանորոգումը շատ ժամանակատար ու ուժասպառ գործընթաց է (ծիծաղում է)»:

Մարգարիտան, սակայն, ի տարբերություն շատերի՝ ինքնաբացահայտմամբ չի փորձել զբաղվել համավարակի օրերին. դրա փոխարեն նախընտրել է ժամանակը տրամադրել ընթերցանությանը, ակտիվ զբոսանքին ու ինքնազարգացմանը.
«Փորձում էի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, որպեսզի չհոգնեի տանը նստելուց, որից հետո հանրության առջեւ կրկին հայտնվելն անսովոր կլիներ: Նաեւ իսպաներեն եմ սկսել սովորել, երգեր էի գրում, մի խոսքով՝ զբաղվել եմ այն ամենով, ինչը հատուկ է ստեղծագործ մարդուն»:

Երգչուհին Հայաստանում անցկացնելու է 6 օր: Նպատակ ունի հայրենիքի ամենագեղեցիկ վայրերում իրականացնել ֆոտոշարք ու տեսահոլովակ նկարահանել իր նոր երգի հիման վրա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մարգարիտա Պոզոյանի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում