«Հավատի մեջ են մեր հանգստությունն ու ներդաշանակությունը». Իջինի հրապուրիչ կերպարը Հունաստանից

18:12   22 հուլիսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Հունաստանում՝ Սանտորինիում։ Ռուսաստանաբնակ երգչուհին կապույտ տոպ է կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքն ու արեւայրուքը։ «Ո՞վ ենք մենք առանց լավին հավատալու։ Հավատ․ ահա առաջ գնալու, ծրագրեր կազմելու, բարձրուքների հասնելու, սեր գտնելու ուժեղագույն մոտիվացիա․ հավատի մեջ է մեր հանգստությունն ու ներդաշանակությունը։ Հավատը լավին, հավատն ինքդ քեզ, հավատն ավելին, քան մեր էությունն է։ Երբեք այն մի կորցրեք, այն կյանքի ամենաուժեղ ուղեցույցներից մեկն է, եւ հենց այն է ընդունակ մեզ դուրս հանել բացասականից եւ դեպրեսիաներից։ Հենց այն է ի վիճակի մեզ հաղթանակների, իսկական սիրո, հաջողության եւ նվաճումների հասցնել»,- մեկնաբանություններում գրել է Իջինը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իջինը մանրամասներ էր բացահայտել իր նշանադրությունից․ սիրելին երգչուհուն առաջարկություն է արել Հունաստանում։ Իջինի ընտրյալն ազգությամբ հայ չէ՝ Նիդերլանդներից է, ունի նաեւ իսպանական արմատներ: Երգչուհին նշել է, որ նա 27-ամյա գործարար է ու կատակով հավելել․ «Փառք Աստծո՝ ոչ մի կապ չունի շոու-բիզնեսի հետ»:



© NEWS.am STYLE