«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հարսանիքը կլինի հաջորդ տարի». Իջինը՝ սիրելիի հետ ծանոթության, նրան գաղտնի պահելու ու նրա «հեքիաթային» առաջարկության մասին (ֆոտո)

15:15, 19 հուլիսի

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն օրերս հետեւորդներին հայտնեց, որ իր սիրտն այեւս զբաղված է: Երգչուհու սիրելին նրան ռոմանտիկ առաջարկություն է արել Հունաստանում: Թեեւ Իջինը չի ցանկանում հանրային դարձնել իր անձնական կյանքը ու ցուցադրել սիրելիին, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա, այնուամենայնիվ, որոշ մանրամասներ բացահայտել է իրենց հանդիպումից ու նշանադրության գեղեցիկ արարողությունից:

Իջինի ընտրյալն ազգությամբ հայ չէ՝ Նիդերլանդներից է, ունի նաեւ իսպանական արմատներ: Երգչուհին նշեց, որ նա 27-ամյա գործարար է ու կատակով հավելեց՝ «Փառք Աստծո՝ ոչ մի կապ չունի շոու-բիզնեսի հետ»:

Իջինն ու ընտրյալը ծանոթացել են Դուբայում. «Մենք արդեն մոտ մեկ տարի է, ինչ հանդիպում ենք. ծանոթացել ենք ծովափին: Նա այնտեղ եկել էր Նիդերլանդներից, ես էլ՝ Ռուսաստանից: Հենց առաջին օրը, երբ մենք ծանոթացանք, հեռախոսիս մեջ նրա անունը գրանցեցի՝ «Mr Perfect» (Պարոն Կատարյալ): Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ կազմել էի ցանկություններիս ցանկը, որտեղ մանրամասն նկարագրել էի, թե ինչպիսի տղամարդու եմ ցանկանում հանդիպել: Աստված ինձ այնպիսի տամարդ տվեց, որի մեջ ամփոփված է այն ամենը, ինչի մասին ես գրել եմ՝ անգամ ավելին: Այս ամիսների ընթացքում, որ մենք հանդիպում էինք, ես մի կաթիլ արցունք չեմ թափել, ոչ մի վայրկյան չեմ տխրել: Դեմքիս միայն ժպիտ է թողնում, հոգ է տանում իմ մասին: Նրա հարգանքն ու սերը փոխել են տղամարդուր մասին իմ պատկերացումները: Ամեն ինչ մաքուր է՝ առանց խաղերի ու կեղծիքի»:

Անդրադառնալով սիրելիի անակնկալ առաջարկությանը՝ երգչուհին պատմեց, որ ամեն բան հեքիաթ է հիշեցրել.

«Նա անակնկալ ճանապարհորդություն էր կազմակերպել դեպի Հունաստան: Մենք գնացինք Աթենք, հետո՝ Սանտորինի, որտեղ նա ամեն ինչ իրականացրեց մասնավոր զբոսանավի վրա: Մենք կանգ առանք ծովի մեջտեղում՝ մի շատ գեղեցիկ ծովափի մոտակայքում, ու նա հենց այդ տեսարանի շուրջ էլ արեց առաջարկությունը: Ամեն ինչ այնքան հեքիաթային էր…»:

Հարցին՝ ինչո՞ւ նշանադրության մասին բարձրաձայնելուց հետո էլ չի հրապարակում սիրելիի հետ համատեղ լուսանկար, Իջինը նշեց.

«Ես բացարձակ դեմ եմ անձնականս հանրային դարձնել, այն մարդկանցից չեմ, որոնց դուր է գալիս, երբ ուրիշները փորփրում են իրենց անձնականը, հետաքրքրվում դրանով: Նա այս հարցում ինձ հետ համակարծիք է: Ես իմ անձնականից սենսացիա չեմ ստեղծում ու դա PR-ի չեմ վերածում, իսկ այն, ինչ ինձ համար շատ թանկ է, նախընտրում եմ չցուցադրել: Բացի այդ, նա այնքան հմայիչ է, բա որ աչքով տա՞ն (ծիծաղում է)»:

Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ ինչպես ասում են՝ այն սարերի հետեւում չէ.

«Հարսանիքի արարողությունը ծրագրում ենք հաջորդ տարի, իսկ թե որտեղ ու երբ՝ դեռ չենք որոշել: Քանի որ ես շատ փակ մարդ եմ, իմ հարսանիքն էլ այդպիսին կլինի՝ միայն մտերիմ մարդիկ ու քիչ աղմուկ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել