Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել

22:20, 6 մայիսի

Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» ​​լողափում։

Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:

Մոտակա քաղաքի՝ Սան Վերո Միլիսի քաղաքապետ Լուիջի Թեդեսկին ասել է, որ իշխանությունների մոտ այս գաղափարն առաջացել է, երբ գերմանացի զույգը նամակ է գրել իրենց՝ հարցնելով, արդյոք նրանք կարո՞ղ են ամուսնանալ նուդիստական ​​լողափում: Նրա խոսքով՝ նուդիստական ​​հարսանիքներ կազմակերպելու պատճառը շատ ավելի լուրջ է.

«Կարծում եմ՝ մենք ապրում ենք մարդկանց ազատության համար մի կարեւոր պահ՝ հաշվի առնելով Եվրոպայում ազգայնական շարժումները», - ասել է նա,-«Մարդիկ բողոքում են, եւ ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում կամ ահաբեկում: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի ցույց տանք, որ մարդիկ ազատ են: Մարդկանց մեծ մասը ազատություն է ուզում, ոչ թե ռեժիմ»:

Ինքնահռչակ հակաֆաշիստը, ով քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում 2015 թվականից, CNN-ին ասել է, որ Իս Բենաս լողափի կենտրոնական հատվածը միշտ հաճախել են նուդիստները։ «Ես, պարզապես, պաշտոնականացրել եմ դա՝ ազատության իրավունքը հաստատելու համար։ Մերկությունը սեքսի հետ կապ չունի։ Նուդիստների համար դա բնության հետ կապված կյանքի փիլիսոփայություն է»,-հավելել է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել