TikTok-ի աստղ Բելլա Պորչը ներկայացել է հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանի հեղինակած շքեղ վզնոցով (ֆոտո)

17:36   18 օգոստոսի, 2021

Ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանը ինստագրամյան իր էջում ներկայացրել է իր հերթական աստղային համագործակցությունը՝ այս անգամ հայտնի երգչուհի ու տիկտոկյան աստղ Բելլա Պորչի հետ: Բելլան հենց Մարիաննայի հեղինակած վզնոցով է ամբողջացրել իր կերպարը, որով էլ բառի բուն իմաստով փայլել է MARVEL ստուդիայի «Շան-Չին եւ տասը մատանիների լեգենդը» ֆիլմի՝ օգոստոսի 16-ին կայացած պրեմիերային:

Մարիաննա Հարությունյանը հայտնի է մի շարք աստղերի հետ համագործակցություններով, որոնց շարքում են Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Լեդի Գագան եւ այլք:

NEWS.am STYLE-ի հետ իր հերթական հարցազրույցներից մեկում Մարիաննան նշել էր, որ իր հայտնի հաճախորդներին հաճախ է պատմում Հայաստանի մասին՝ հավելելով, որ շատերը լավ տեղեկացված են լինում մեր երկրից՝ շնորհիվ Լոս Անջելեսի հայերի, որոնցից ոմանք կայացած ու ճանաչված են նորաձեւության ոլորտում:

Լուսանկարները՝ Getty Images, Famedstar.com

 



© NEWS.am STYLE