Հնարավոր չէ շփոթել դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերի ձեռագիրը մեկ ուրիշի ձեռագրի հետ, ու հենց այդ յուրահատկությունն է, թերեւս, ստիպում համաշխարհային աստղերին համագործակցության համար ընտրել հայազգի դիզայներին: NEWS.am STYLE-ն ամեն անգամ անդրադառնում է Մարիաննայի աստղային աշատանքներին՝ Բեյոնսեի, Մադոննայի, Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Նիկի Մինաժի, Կարա Դելեւինի եւ այլ հայտնիների հետ:
«ArmenՅԱՆs»` հայտնի հայերի մասին մեր խորագրում այսօր ներկայացնում ենք Մարիաննա Հարությունյանի ուղին եւ հաջողության բանաձեւը:
«Աշխատասիրությունն ու վճռականությունը՝ ահա իմ հաջողության գրավականը. իմ նշանաբանն է՝ երբեք չհանձնվել, որքան էլ, որ աշխատանքը դժվար թվա: Առաջարկը ստանալիս միշտ ասում եմ` «այո», հետո եմ փորձում հասկանալ՝ ինչպես կարող եմ այն կատարելագործել: Սա մի հատկանիշ է, որը ես ժառանգել եմ իմ հայ նախնիներից: Ինձ համար մեծ հպարտություն է, երբ իմ ժողովուրդը հպարտանում է ինձանով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մարիաննան՝ չժխտելով, որ հաճախ մեծ դեր են խաղում նաեւ բախտի գործոնն ու ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հետ հանդիպումները:
«Այս բիզնեսում խոսքից խոսք փոխանցելը շատ կարեւոր է: Ինձ նաեւ օգնել են իմ աշխատանքները, որոնք նկատվել են: Ես, պարզապես, փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, երբեք չեմ նայում մրցակիցներին, ուղղակի պատրաստում եմ այնպիսի բաներ, ինչպիսիք երբեք չեմ տեսել մարդկանց վրա, բայց ցանկություն ունեմ տեսնելու»:
Մարիաննայի խոսքով՝ ոչինչ հեշտությամբ չի տրվում, կարեւորը՝ չհանձնվելն է.
«Սկզբում շատ եմ պայքարել, երբեմն՝ հիմա էլ եմ ստիպված լինում, որովհետեւ ամեն ինչն էլ ունի թե´ վերելք, թե´ անկում, բայց ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս, ինչն էլ օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն»:
Իր հաճախորդներին Մարիաննան սիրում է պատմել Հայաստանի մասին, թեեւ նշում է՝ հաճախ շատերը լավ տեղեկացված են լինում մեր երկրից՝ շնորհիվ Լոս Անջելեսի հայերի, որոնցից ոմանք կայացած ու ճանաչված են նորաձեւության ոլորտում.
«Լոս Անջելեսում հայկական մեծ համայնք կա, որոնցից շատերն աշխատում են նորաձեւության ոլորտում, այնպես որ իմ հաճախորդներից շատերը կամ հայ ընկերներ ունեն, կամ՝ աշխատել են հայերի հետ: Այո, մենք ամենուր ենք: Շատերին, նույնիսկ, մեր լեզուն եմ սովորեցնում կամ՝ խորավածի լավ կետեր ուղղորդում, որ գնան ու փորձեն: Միշտ փորձում եմ բարձրաձայնել մեր պատմությունն ու այն պայքարները, որոնց միջով անցել ու անցնում է Հայաստանը: Իմ այլազգի հաճախորդներից շատերը մեզ իրենց աջակցությունն են ցույց տալիս, նրանցից ոմանք, նույնիսկ, մեզ հետ մասնակցում են Ապրիլի 24-ին կազմակերպվող երթերին: Սա ինձ հույս է տալիս, որ կան մարդիկ, որոնք, իսկապես, անտարբեր չեն մեր գլխավոր խնդիրների հանդեպ եւ հենց իրենք են ցանկանում իմանալ ավելին մեր պատմության մասին»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մարիաննա Հարությունյանի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին