«Ամեն բան սահմաններ ունի». Եղիսաբեթ Երկրորդը դատական հայց է ներկայացնում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դեմ

15:35   22 օգոստոսի, 2021

95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը փաստաբանների է վարձել, որոնք նրան կօգնեն միջոցներ ձեռք առնել արքայական ընտանիքի դեմ Հարիի եւ Մեգան Մարքլի բազմակի հարձակումների առնչությամբ։ Թագուհին հույս ունի, որ հարազատները կտմափոխվեն եւ կդադարեցնեն կոնֆլիկտը։

«Սահման կա, թե որքան նրանք կհանդուրժեն։ Թագուհուն ու նրա ընտանիքն հարձակումներն արդեն հերիք են։ Նրանք փաստաբանների են դիմել։ Հարին եւ Մեգանը կհասկանան, որ կրկնակի հարձակումներն անթույլատրելի են։ Արդեն բոլորը հասկանում են, որ բավական է»,- հայտնել The Sun-ի աղբյուրը։

Եղիսաբեթ Երկրորդի իրավաբանական թիմը նաեւ ծրագրում է նախազգուշացում ուղարկել «Penguin Random House» ընկերությանը, որը պատրաստվում է հրատարակել արքայազն Հարիի հուշագրությունները։ «Եթե ինչ-որ մեկը գրքում հիշատակվի կամ ուղղակիորեն մեղադրվի, դա կարող է զրպարտություն լինել, ինչպես նաեւ մասնավոր կյանքի իրավունքի խախտում։ Կասկածներ կան, որ ամերիկյան հանրությունը կընկնի Հարիի ու Մեգանի հայտարարությունների ծուղակը»,- հավելել է ինսայդերը։

Ավելի վաղ 36-ամյա արքայազն Հարին պալատում կյանքը համեմատել էր կենդանաբանական այգում ապրելու հետ։ Իսկ Մեգան Մարքլն Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամուսնու ընտանիքը նվաստացրել է իրեն։ Ավելին, նա հարազատներին մեղադրել էր ռասիզմի մեջ։

Աղբյուրը՝ StarHit

Լուսանկարը՝ Getty/Max Mumby/Indigo



© NEWS.am STYLE