«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գեւորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից (վիդեո)

02:50   26 օգոստոսի, 2021

Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի ամփոփիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, ու պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մրցույթը 267 միավորով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը` դառնալով բոլոր երեք մրցութային համերգների առաջատարը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Որպես հաղթող՝ Սարոն ստացել է խորհրդանշական մրցանակն ու 3 ու կես միլիոն ռուբլի գումարային պարգեւ:

Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»:

Ավելի վաղ` հաղթանակից հետո NEWS.am STYLEհարցազրույց էր ունեցել Սարոյի հետ: Երգիչը նշել է, որ հուզմունքից զատ` մեծ պատասխանատվություն էր զգում` քաջ գիտակցելով, որ Հայաստանը հաղթանակների կարիք ունի` հատկապես այս շրջանում.

«Վերջին շրջանում մեծ էր հուզմունքս, որովհետեւ ես ցանկանում էի հաղթանակ նվիրել մեր երկրին երգի բնագավառում, ու իմ ուսերին զգում էի այդ մեծ պատասխանատվությունը, բայց այդ զգացողությունը, կարծես, ավելի շատ օգնում ու ուժ էր տալիս ինձ»,-հավելել էր նա:

Լուսանկարները՝ «Նոր Ալիք»-ի Instagram-ից



© NEWS.am STYLE