Էմոցիաներ, հուզմունք, մեծ պատասխանատվություն, բայց՝ սպասված հաղթանակ. «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը խոստովանում է՝ մրցույթին մեկնել էր բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչն անդրադարձել է իր հաղթանակին, ժյուրիի վերաբերմունքին, Կիրկորովի հետ հանդիպմանն ու, առհասարակ, մրցակցությանն ու ձեռքբերումներին:
«Ի սկզբանե գալիս էի շատ լավ ու մարտական տրամադրվածությամբ, վստահ էի, որ հաղթելու եմ, բայց երբ հասա տեղ, տեսա շատ տաղանդավոր մարդկանց, որոնք եւս ունեին ե´ւ լավ ձայնային տվյալներ, ե´ւ հրաշալի երգացանկ, ու դրանից հետո լարվածություն առաջացավ (ծիծաղում է): Հուզմունք, իհարկե, կար, սակայն դա ժամանակի ընթացքում հաղթահարեցի: Առհասարակ, հուզմունքն ինձ մոտ առաջանում է բեմ բարձրանալու ընթացքում՝ առաջին երկու վայրկաններին, բայց երբ արդեն հայտնվում եմ բեմին, ամեն բան չքանում է, ու ես փորձում եմ վայելել պահը: Իհարկե, այդ ամենը կախված է նաեւ հանդիսատեսից: Այս դեպքում նրանք ինձ շատ մեծ ուժ էին փոխանցում եւ օգնում, որ ավելի լավ կատարեմ»,-նշեց երգիչը՝ չթաքցնելով, որ բացի հուզմունքից կար եւս մեկ շատ կարեւոր զգացողություն՝ երկրի հանդեպ պատասխանատվությունը, քանի որ լավ է հասկանում՝ Հայաստանին այս շրջանում, հատկապես, պետք են հաղթանակներ.

«Վերջին շրջանում մեծ էր հուզմունքս, որովհետեւ ես ցանկանում էի հաղթանակ նվիրել մեր երկրին երգի բնագավառում, ու իմ ուսերին զգում էի այդ մեծ պատասխանատվությունը, բայց այդ զգացողությունը, կարծես, ավելի շատ օգնում ու ուժ էր տալիս ինձ»:
Սարոյին ոգեւորում է այն փաստը, որ ետնաբեմում բոլորն իր հաղթանակն արդար են որակել, իսկ ժյուրիի գնահատականներն՝ անաչառ.
«Շատերն են ինձ մրցույթից հետո մոտեցել ու ասել, որ գնահատականներն արդար էին ու ճշմարիտ, ու ես հպարտ եմ այդ առումով: Առհասարակ, ինչպես ամեն բան երեւում էր փորձերի ժամանակ, նույնը կատարվում էր նաեւ բեմում, եւ մասնակիցները եւս արդեն կանխատեսումներ ունեին, թե ով, մոտավորապես, որ հորիզոնականում կլինի: Հենց առաջին լսումներից հետո երբ վերադարձել էինք Հայաստան, պրոդյուսերս՝ Դավիթ Բադալյանը, հստակ ասաց, թե ով որ հորիզոնականում կլինի ( ժպտում է), վերջում, կարծես, հենց այդպես էլ եղավ»:

Հայաստանի ներկայացուցիչը նաեւ տպավորված է ժյուրիի անդամների արձագանքից, որոնցից շատերն անձամբ են ետնաբեմում իրեն մոտեցել ու կիսվել ջերմ խոսքերով: Ֆիլիպ Կիրկորովը նաեւ խորհուրդ է տվել հաջորդիվ անցնել իր մյուս երազանքների իրականացմանը.
«Ետնաբեմում, կարելի է ասել, ֆուրոր էր, քանի որ բոլոր աստղերը, հատկապես՝ ժյուրիի անդամները, մոտենում էին ինձ, շնորհավորում ու ասում, որ շատ լավ եմ երգում ու լավ երգեր եմ ընտրել: Դիմա Բիլանից, Լոբոդայից, Կիրկորովից ու շատերից եմ լսել ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ: Կիրկորովը մոտեցավ ինձ ու ասաց, որ սա առաջին երազանքս էր, որ կատարվեց, հաջորդը պետք է լինի «Եվրատեսիլը»»:
Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ երգիչն առանձնացրեց մեծ փորձը, որն, ըստ նրա, դժվարությունները համատեղելու արդյունքում է կուտակվել.

«Վերջին 20 օրերի ընթացքում, զգում եմ, որ շատ-շատ եմ աճել. սա ինձ համար շատ մեծ դպրոց էր: Թվում էր, թե սովորական բաներ են ասում՝ թե ինչպես է պետք աշխատել բեմում, ինչ տրամադրությամբ է պետք բարձրանալ բեմ, սակայն ընթացքում ես հասկանում, թե որքան բարդ է այդ բոլոր խորհուրդները միաժամանակ համատեղելը: Կարծում եմ՝ մասնակիցներից շատերս վերցրինք այդ դասերը եւ բեմից փոխանցեցինք հանդիսատեսին: Իմ կարծիքով՝ բոլոր մասնակիցներն էլ շատ լավ են ելույթ ունեցել, ու ես բոլորին մեծ սիրով աջակցել ու ոգեւորել եմ»:

Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2021»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 24-ին: Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը դարձել է բոլոր երեք մրցութային օրերի բացարձակ հաղթողը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 267 միավոր:
Առաջին մրցութային օրվա համար Սարոն ընտրել էր Բեյոնսեի «Listen»-ը, երկրորդի համար՝ Արամ mp3-ի «Կուզես» երգը, իսկ երեկ կայացած վերջին մրցութային համերգին, որին մասնակիցները կատարում էին պրեմիերաներ, ներկայացրել է իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հեղինակած՝ «Биполярная любовь» երգը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սարո Գեւորգյանի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները