«Այն պատրաստի հիթ է». Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում իրեն հանդիպած հայ պատանու հետ (վիդեո)

15:02   30 օգոստոսի, 2021

Ռուսաստանում հայտնի բլոգեր եւ երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) օգոստոսին Հայաստանում էր: Ինչպես NEWS.am STYLEտեղեկացրել է, բլոգերը հայրենիք էր ժամանել բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով: Դավան անտարբեր չի կարողացել անցնել նաեւ Հյուսիսային պողոտայում կիթառ նվագող եւ երգող պատանու՝ Արեն Խաչատրյանի կողքով: Տպավորվելով նրա տաղանդով՝ բլոգերը հանդիպել է տղայի ծնողներին ու թույլտվություն ստացել Արենին հրավիրել Մոսկվա՝ նրա երաժշտական կարիերայով զբաղվելու նպատակով: Տղայի ծնողներն ընդունել են հայկական ծագում ունեցող բլոգերի առաջարկը՝ նշելով, որ Արենը կմեկնի Մոսկվա մի փոքր ուշ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Այսպիսով, պատանի երգիչն արդեն Մոսկվայում է, իսկ Դավան, ինչպես խոստացել էր, հանդիպել է նրան ու այժմ Արենին աջակցում է իրականացնել իր երազանքը: Բլոգերի Instagram-ում տեղադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ Դավան Արենի համար նոր երգ է ստեղծել:

«Երգն արդեն պատրաստ է, ու այն շուտով հիթ է դառնալու»,-ասել է բլոգերը:

Նա նաեւ Արենին առաջարկել է համերգ կազմակերպել փողոցում, ու իր հետեւորդներին հրավիրել միանալու այդ նախաձեռնությանը:

Դավայի հետ հանդիպումով ու իր նոր երգի աշխատանքային ընթացքով Instagram-ում կիսվել է նաեւ Արենը՝ տեղեկացնելով, որ երգը շուտով հասանելի կլինի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@arenkhachatryan_)



© NEWS.am STYLE