Հայկական ծագում ունեցող հայտնի ռուս բլոգեր եւ երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) այս օրերին Հայաստանում է: NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ բլոգերը հայրենիք է ժամանել բարեգործական նպատակով եւ այստեղ անցկացնելու է մի քանի օր:
Այս ընթացքում Դավան հասցրել է ոչ միայն զբոսնել Երեւանով, այլեւ՝ այցելել Արմավիր, լինել այն դպրոցում, որտեղ դասավանդել է իր մայրը եւ որի տնօրենը եղել է իր տատիկը, տեսնվել ընտանիքի անդամների ու հարազատների հետ, համտեսել հայկական ուտեստներ:
Посмотреть эту публикацию в Instagram
Բլոգերը հանդիպել է նաեւ «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանին ու համույթի սաներին, ընդ որում՝ Դավան հենց ինքն է ցանկություն հայտնել հանդիպելու, քանի որ ինչպես խոստովանել է` շատ է հավանել «Ամարաս»-ի՝ իր երգերի ներքո արված պարային համարները: Հանդիպման ընթացքում Դավան ոչ միայն ջերմորեն շփվել, այլեւ` պարել է խմբի սաների հետ ու համատեղ տեսնյութեր նկարահանել: Վիկա Մարտիրոսյանն ու ռուսական շոու-բիզնեսում հայտնի բլոգերը ծանոթացել են մեկ տարի առաջ, սակայն միայն երեկ են կարողացել շփվել նաեւ օնլայն հարթակից դուրս, եւ ինչպես նշել է պարուհին՝ ջերմ տպավորություններ ունի այդ հանդիպումից:
Посмотреть эту публикацию в Instagram
Դավայի ու «Ամարաս»-ի հանդիպման չհրապարակված տեսանյութերը NEWS.am STYLE-ին տրամադրել է Վիկա Մարտիրոսյանի մենեջեր Լիլինան:



Հայաստանում Դավային ուղեկցում է նաեւ փոքրիկ բլոգեր Միլանան, որի հետ Դավան հաճախ ներկայացնում է սոցիալական եւ հումորային բնույթի հոլովակներ: Բլոգերն իր այցի հետաքրքրիր դրվագներով, պարբերաբար, կիսվում է ինստագրամյան հետեւորդների հետ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ