Ծաղկային պրինտով զգեստ. Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը

11:45   13 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիան հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ  հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ զգեստ, կաշվե բաճկոն։ Նրա  մազերն արձակված էին, նուրբ ու ընդգծված շպարով էր։ Իսկ մոսկովյան street style-ն ամբողջացնում էր ոճային արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիա Զախարյանը գրել էր․ «Մոսկովյան տրամադրություն»։



© NEWS.am STYLE