Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարները Մոսկվայից

13:44, 10 հոկտեմբերի

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մոսկվայում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ հանդերձանք․ զգեստ, կաշվե բաճկոն։ Նրա  մազերն արձակված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Իսկ մոսկովյան street style-ն ամբողջացնում է ոճային արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիա Զախարյանը գրել է․ «Մոսկովյան տրամադրություն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ուսի հատվածում բաց բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ շրջազգեստի հետ։ Կերպարն ամբողջացնում էր կանաչ վերնաշապիկը։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Լիան արեւային ակնոց էր կրում։ «Շատ կարեւոր է զգալ ու ընդունել միմյանց եղանակը։ Այն բոլորի դեպքում տարբեր է։ Մեկն ապրում է մշտական աշնանը՝ համաչափ եւ անտարբեր անձրեւով, մեկը՝ ոգեշնչող գարնանը, ուր անձրեւոտ օրվանը արեւոտն է հաջորդում։ Կարեւոր է մտերիմին չստիպել լինել այնպիսին, ինչպիսին նրան ցանկանում ես տեսել։ Չհանդիմանել։ Միեւնույն է, նա մնալու այնպիսի, ինչպիսին կա, վերադառնալու է իր, թեկուզ մոլորակի ամենացուրտ եղանակին։ Ավելի լավ է հենց սկզբից ընդունել սիրելի մարդու եղանակը, նրա լուսավոր հատկությունները, ցույց տալ քո եղանակի լավագույն հատկություններն ու երկուսի համար ընդհանուր կլիմա ստեղծել»,- գրել էր դերասնուհին։

Լուսանկարները՝ chrisandvickey


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել