«Ուշացած որոշում էր». Ադելը պատմել է ծանր ամուսնալուծության մասին

19:11   19 հոկտեմբերի, 2021

Վերջերս Ադելը 6 տարվա լռությունից հետո նոր երգ է թողարկել։ Շուտով երգչուհին երկրպագուներին կուրախացնի նաեւ իր սկավառակի մյուս կոմպոզիցիաներով․ ալբոմն, ի դեպ, նվիրված է նրա ամուսնալուծությանը։

Ադելը չի թաքցրել, որ 2019թ․-ին բաժանումն ամուսնուց լրջորեն ազդել է իր վրա։ Նրանից երկու տարի է պահանջվել՝ ամբողջությամբ վերականգնվելու համար։ Երգչուհին «Heart Radio»-ին տված հարցազրույցում որոշել է պատմել, թե ինչպես է նման լուրջ քայլի դիմել։

«Ուշացած որոշում էր։ Դա հյուծող էր եւ շատ ծանր»,- ասել է երգչուհին։ «Որքան շատ հետաձգես դա, այքան վատ կլինի։ Ես մի քանի տարի հետաձգել եմ դա։ Հիմա ես հանգիստ եմ, ինչպես չեմ եղել երբեք։ Արժեր»,- եզրափակել է Ադելը։

2011թ․-ից Ադելը հանդիպում էր գործարար Սեմնոն Կոնեկիի հետ։ Մեկ տարի անց ծնվել է զույգի որդին՝ Անջելոն, իսկ 2017թ․-ին ընտրյալն առաջարկություն է արել երգչուհուն։ Երկու տարի անց նրանք բաժանվել են։

Այժմ երգչուհին հարաբերություններ ունի սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE