Բրիտանացի երգչուհի Ադելը նոր երգ է թողարկել։ Վերջին սկավառակի՝ «25»-ի թողարկումից վեց տարի անց երգչուհին ներկայացրել է «Easy on Me» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Տեսանյութում, որը սկսվում է սեւ-սպիտակ պատկերով եւ աստիճանաբար գունավոր դառնում, «Գրեմմի» 33-ամյա դափնեկիրը հավաքում է իրերն ու դուրս գալիս հին տնից, ինչը հավանաբար նրա ամուսնալուծությունն է խորհրդանշում։ Կանադայում գտնվող նմանատիպ մեկ այլ տանը նկարահանվել է Ադելի «Hello» երգի տեսահոլովակը։
Ի դեպ, Ադելի կյանքում շատ բան է փոխվել այն ժամանակներից, երբ նա թողարկեց «25» ալբոմը։ Նրա անձնական կյանքը լրջորեն փոխվել է։ Ադելն ու Սայմոն Կոնեցկին ամուսնացել են 2016թ․-ին, բաժանվել՝ 2019թ․-ին, ամուսնալուծությունը ձեւակերպել՝ 2021թ․-ին։ Բաժանումից կարճ ժամանակ անց Ադելը հարաբերություններ է սկսել ռեփեր Skepta-ի հետ։ Սակայն ավելի ուշ երգչուհին սիրավեպ է սկսել սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։
Տեսահոլովակի ռեժիսոր Քսավիե Դոլանն է։ Կանադացի 32-ամյա ռեժիսորը խոսել է աստղի հետ աշխատանքները վերսկելու մասին․ «Ես անկեղծորեն հույս ունեի, որ դա տեղի կունենա։ Ինձ համար չկա ավելի ուժեղ բան, քան արտիստները, որոնց հետ վերամիավորվում ես երկար տարիներ բաժանված լինելուց հետո։ Ես փոխվել եմ։ Փոխվել է Ադելը։ Եվ սա հնարավորություն է նշելու, թե ինչպես ենք երկուսս էլ զարգացել եւ ինչպես ենք հավատարիմ մնացել ամենաթանկարժեք մարդկանց։ թեմաներին։ Ամեն ինչ նույնն է, բայց տարբեր»։
Լուսանկարը՝ Simon Emmett
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը