Մարտան հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարները

11:37   11 նոյեմբերի, 2021

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել։ Մարտան եւ ամուսինը փոքրիկին տվել են Մայք անունը։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու միկրոբլոգի էջից։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարտան գրկել է փոքրիկին։ Մայր եւ որդի միանման հագուստ են կրում։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Մայք»։ Հետեւորդները բարեմաղթանքներ ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նորածնին եւ նրա մայրիկին։

Մարտա Կիրակոսյանն ու նրա ամուսին Նահապետ Խաչատրյանը միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել 2018թ.-ի դեկտեմբերի 2-ին: Նրանց հարսանիքը կայացել է ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց ու ընկերների շրջապատում։ Երիտասարդ զույգն ունի նաեւ ավագ որդի, ում համար եւս ծնողները հետաքրքիր անուն են ընտրել՝ Նեո։ 



© NEWS.am STYLE