Քննչական կոմիտեն կստուգի Նինա Ռուսլանովային օգնություն ցուցաբերած բժիշկների գործողությունները

18:04   23 նոյեմբերի, 2021

Քննչական կոմիտեն կստուգի բժիշկներին, որոնք բուժել են դերասանուհի Նինա Ռուսլանովային․ժողովրդական արտիստ դուստրը՝ Օլեյսա Ռուդակովան, բժիշկներին մեղադրել է անփութության մեջ, հայտնում է Ren.tv-ն։

Ռուդակովան պնդում էր, որ Ռուսլանովայից չափից շատ արյուն են վերցրել, ինչի արդյունքում նրա մոտ ինֆարկտ է տեղի ունեցել։ Բացի այդ՝ նա վստահ է, որ Ռուսլանովան կորոնավիրուսով վարակվել է հենց հիվանդանոցում, իսկ բժիշկները չեն ցանկացել նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կստուգի բժիշկների գործողությունները՝ ստուգելու համար անձի կողմից իր պարտականությունների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածի հատկանիշների առկայությունը։



© NEWS.am STYLE