76 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Նինա Ռուսլանովան, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի գլխավոր տնօրեն Վալերիա Գուշինայի խոսքերը։
«Հաստատում եմ, որ հոկտեմբերի 21-ին կյանքից հեռացել է Նինա Իվանովնա Ռուսլանովան»,- հայտնել է Գուշինան։ Կինեմատոգրաֆիստների միությունում հայտնել են, որ Ռուսլանովան կյանքից հեռացել է երկարատեւ հիվանդության հետեւանքով։ Լրատավիջոցները նշում են, որ դերասանուհին վերջին ամիսներին վերականգնվում էր կաթվածից հետո։
«Վալերիա Գուշինան՝ Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի տնօրենը, զանգարարել է սարսափելի լուրով՝ մահացել է Նինա Ռուսլանովան։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Նինոչկա, ընկեր, պարզապես մտերիմ մարդ։ Հիմա արդեն հնարավոր չէ թվել, թե ոիրքան բան էր մեզ կապում։ Անկախ հիվանդությունից, նա փորձում էր հաղթահարել։ Հաճախ, հին սովորության համաձայն, ինձ զանգահարում էր տան հեռախոսով եւ ինչ-որ բան ասում։ Հարազատների կորստով կարճանում է մեր կյանքը, նրանք հեռանում են՝ մեզանից վերցնելով իրենց ժամանակը»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասան Ստաս Սադալսկին։
Հանդիսատեսը դերասանուհուն առաջին անգամ էկրաններին տեսել է 1967թ․-ին «Կարճ հանդիպումներ» ֆիլմում Կիրա Մուրատովայի դերում․ ֆիլմում նրա զուգընկերը պոետ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկին էր։ Այդ ժամանակներից ի վեր դերասանուհին խաղացել է ավելի քան 150 ֆիլմում։ Առավել հայտնի ֆիլմերից են «Շան սիրտը», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Կին-ձա-ձա», «Վաղը պատերազմ էր», «Իմ ընկեր Իվան Լապշինը» եւ այլն։
Լուսանկարը՝ Օլգա Զինովսկայա/«ՏԱՍՍ»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ