«Միքայելը որոշեց ճարտարապետ դառնալ»․ Լիլիթ Մուրադյանը՝ ամուսնու եւ երեխաների հետ

11:43   28 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի, դստեր եւ որդու հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում, որն արվել է զույգի որդու ատամհատիկի ժամանակ, ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։  «Ժամանակ ժամանակ, ու՞ր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։

Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ եւ կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…», - մեկնաբանությունների հատվածում գրել է երիտասարդ մայրիկը։

«Այսօր ես կլռեմ, ոչինչ չեմ գրի, ոչինչ չեմ ասի․․․ միայն կթողնեմ ձեզ ժպտացող լուսանկար… այսօր ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ պաշտելով երկիրս թույլ չեմ տա երեխաներիս մեծանալ հասարակության մի ստվար զանգվածի մեջ, որոնց մարդ անվանելն անգամ հանցանք է… վարագույր…», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Մուրադյանը։ 



© NEWS.am STYLE