«Հաղթանակի սպասում էի, բայց լինում էին անհանգստության պահեր». «Միսս Երեւան 2021»՝ ԷմմանուԷլլա Գրիգորյան (ֆոտո)

15:31   3 դեկտեմբերի, 2021

Մոդել ԷմմանուԷլլա Գրիգորյանը դարձել է «Միսս Երեւան 2021» մրցույթի հաղթողը: Երեւանի տիտղոսակիր գեղեցկուհու թագադրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմիեդիայի պետական թատրոնում:

ԷմմանուԷլլան 28 տարեկան է, մասնագիտությամբ՝ արեւելագետ: Շատերը մոդելին կհիշեն նաեւ մի շարք գովազդային հոլովակներից եւ «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթից, որտեղ նա զբաղեցրել է երկրորդ տեղը:

ԷմմանուԷլլային անդրադարձել ենք նաեւ NEWS.am STYLE«ArmenՅԱՆs» խորագրում: Մոդելն արդեն երկու տարի է՝ բնակվում է Մումբայ քաղաքում ու աշխատում հնդիկ ու այլազգի հայտնի դիզայներների ու բրենդների հետ: Անցած տարի հայուհին հայտնվել է նաեւ հնդկական Vogue ամսագրի էջերին:

262924400_300190598657480_272279189672024004_n.jpg (79 KB)

NEWS.am STYLE-ը ԷմմանուԷլլայի հետ զրուցել է հերթական հաղթանակի մասին: Մոդելը նշեց, որ Հայաստան իրեն բերել է ոչ միայն մրցույթում մասնակցությունը, այլեւ կարոտը՝ ընտանիքի ու հայրենիքի նկատմամբ:

«Մասնակցեցի մրցույթին, որովհետեւ ունեի եռանդ, պայքարելու ցանկություն եւ մեծ վստահություն կազմակերպիչների ու մրցույթի՝ արդար լինելու հանդեպ: Հաղթանակի, իհարկե, սպասում էի, բայց լինում էին նաեւ անհանգստության պահեր: Լինում են իրավիճակներ, որոնք կարող են կոտրել, բայց միշտ պետք է հավատալ հաղթանակին ու անկախ փորձություններից՝ քայլել մինչեւ նպատակը»,-ասաց նա:

262856165_3181660902056092_7527429414352678468_n.jpg (121 KB)

Մրցույթում հաղթանակի համար պայքարել է 16 աղջիկ: Անդրադառնալով իր մրցակիցներին՝ ԷմմանուԷլլան վստահեցրեց, որ իր համար բոլորն էլ արժանի էին հաղթանակի, քանի որ ըստ նրա՝ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը:

Բացի գեղեցկուհու տիտղոսից ու թագից՝ ԷմմանուԷլլան նաեւ այլ առավելություններ է ստացել.

«Գլխավոր մրցանակս ուղեւորություն է դեպի նորաձեւության մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակցեմ ցուցադրության ու կհանդիպեմ հայ համայնքին: Մնացած փակագծերը դեռ չեմ բացի: Մրցույթի կազմակերպիչները բազում ծրագրեր ունեն թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս»:

263169474_1389656451464123_837020827260238949_n.jpg (92 KB)

Մոդելը շարունակելու է իր գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հնդկաստանում: Ծրագրում է նաեւ աշխատել այլ երկրներում.

«Առհասարակ, նպատակ ունեմ հասնելու ավելի մեծ բարձրունքների եւ պատվով ներկայացնելու երկիրս աշխարհում»,-ընդգծեց նա:

263042504_366235755270952_3026095464163004177_n.jpg (125 KB)

Ինչ վերաբերում է «Միսս Երեւան»-ին, մրցույթն անցկացվում է 2019 թ-ից: Այս տարի այն ներառել է 4 տարիքային խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հաղթողը: Փոքր տարիքային խմբերում հաղթող են ճանաչվել Սուսաննա Հովհաննիսյանը, Լյուսի Ջանվելյանը եւ Անգելինա Թովմասյանը: Մրցույթի կազմակերպիչը Արթուր Վարդապետյանն է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է  ԷմմանուԷլլա Գրիգորյանը



© NEWS.am STYLE