«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ArmenՅԱՆs. հայուհին՝ Vogue India-ի էջերին. մոդել Էմմանուէլլա Գրիգորյանը՝ Հնդկաստանում աշխատելու ու քասթինգին թուրք մոդելին հաղթելու մասին (ֆոտո)

10:08, 11 մայիսի

Մոդել Էմմանուէլլա Գրիգորյանը, որը հայտնի է մի շարք գովազդային հոլովակներից, տեսահոլովակներից, ինչպես նաեւ՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթում իր մասնակցությամբ, որտեղ արժանացել է երկրորդ մրցանակին, այժմ իր  մոդելային գործունեությունը ծավալում է Հնդկաստանում: Մոդելն արդեն երկու տարի է՝ բնակվում է Մումբայ քաղաքում ու աշխատում հնդիկ ու այլազգի հայտնի դիզայներների ու բրենդների հետ: Անցած տարի հայուհին հայտնվել է նաեւ հնդկական Vogue ամսագրի էջերին:

NEWS.am STYLE-ն «ArmenՅԱՆs» խորագրում Էմմանուէլլայի հետ զրուցել է Հնդկաստանում գրանցած հաջողությունների, հետաքրքիր նկարահանումների, ինչպես նաեւ՝ քասթինգներից մեկի ժամանակ թուրք մոդելի անարգալից պահվածքի ու նրա նկատմամբ իր հաղթանակի մասին:

«Ճանապարհորդելու ու տարբեր երկրներում աշխատելու մասին վաղուց եմ մտածել, իսկ Հնդկաստան տեղափովելս ստացվեց Ալյոնա Թադեւոսյանի առաջարկով, որն այն գործակալության տնօրենն է, որի հետ ես աշխատում եմ: Առաջարկն ընդունելիս երկար չմտածեցի, չգիտեմ ինչու՝ միանգամից որոշեցի, որ գնում եմ, քանի որ գիտեի, որ ինձ մենակ չեմ զգա այնտեղ՝ Ալյոնան ինձ ամեն հարցում միշտ օգնում ու աջակցում է, ինչը ես շատ գնահատում եմ»,-պատմեց մոդելը:

«Հնդկաստան մեկնել եմ մենակ ու սկզբում ինձ թվում էր, որ շատ դժվար է լինելու, չնայած՝ առաջին անգամը չէր, որ մենակ էի ճանապարհորդում: Բայց այնպես ստացվեց, որ շատ արագ ընտելացա ու սիրեցի Հնդկաստանը. այստեղ կարողացա գտնել այնպիսի մարդկանց, որոնք ինձ շատ հարազատ դարձան ու ընտանիքի պես: Ծանոթացա ու շարունակում եմ շփվել ոչ միայն հնդիկների, այլեւ աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ»,-շարունակելով՝ հավելեց նա:

Էմմանուէլլան Հնդկաստանում մի շարք բրենդների հետ է հասցրել համագործակցել, որոնցից ամենատպավորիչն, ըստ մոդելի, եղել է հայտնի՝ Falguny Shane Peacock բրենդի ֆոտոնկարահանումը.

«Իմ ամենասիրելի համագործակցություններից մեկը Falguny Shane Peacock բրենդի դիզայներների հետ աշխատանքն է: Նրանք ամուսիններ են եւ շատ հայտնի են Հնդկաստանում եւ դրա սահմաններից դուրս. աշխատել են Բեյոնսեի, Լեդի Գագայի եւ այլ աստղերի հետ: Շատ սիրեցի թե´ իրենց հետ աշխատանքը, թե´ իրենց ստեղծած հագուստը, թե´ պրոֆեսիոնալ մոտեցումն աշխատանքին: Երբ ինձ ուղարկեցին իրենց մոտ նկարահանման, ես, նույնիսկ, չգիտեի, թե որքան հայտնի են նրանք: Հետո, երբ բոլորը սկսեցին հիացմունքով ու հետաքրքրությամբ հարցնել մեր ֆոտոշարքի մասին, ես հասկացա, թե իրականում ինչքան լուրջ համագործակցություն եմ ունեցել: Միասին աշխատել ենք նաեւ հնդկական հայտնի հեռուստանաագծերից մեկի շրջանակում: Վերջերս նկարահանում եմ ունեցել Hundai-ի համար, լուսանկարները դեռեւս չեմ տեսել, բայց անհամբեր սպասում եմ տեսնել արդյունքը»:

Ինչ վերաբերում է Vogue India-ի էջերում հայտնվելուն՝ Էմմանուէլլան խոստովանեց, որ լուսանկարվելիս պատկերացում անգամ չի ունեցել, որ տվյալ դիզայների համար արված ֆոտոշարքը հատուկ Vouge-ի համար էր:

«Նկարահանումը Մումբայից դուրս էր, նավով մոտ մեկ ժամվա ճանապարհ էր: Աշխատել եմ դիզայներ Gaya-ի հետ՝ The World of Gaya բրենդի համար, եւ, նույնիսկ, չէի կռահում, որ լուսանկարներն արվելու են Vogue India-ի համար: Անկեղծ ասած՝ ինձ մոտ միշտ է այդպես. նկարահանման ժամանակ ինձ միայն հետաքրքրում է, թե ինձանից ինչ էմոցիա է պահանջվում: Սա ինձ համար միայն աշխատանք չէ, այլ՝ աննկարագրելի մի բան, եւ նկարահանման ընթացքում ես, պարզապես, տեղափոխվում եմ մի ուրիշ աշխարհ, որտեղ մի առանձին կյանք եմ ապրում, ընդ որում՝ չեմ զգում ո´չ սով, ո´չ հոգնածություն, ո´չ ցավ: Ինձ հաճախ ասում են, որ դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ աշխատել տարբեր ոճերում»:

Չնայած միշտ է փորձում նկարահանումների ժամանակ չկենտրոնանալ իր խնդիրների վրա՝ մոդելի խոսքով՝ պատերազմի շրջանում դժվար է կարողացել զսպել էմոցիաները.

«Պատերազմի շրջանում այստեղ շատ ծանր վիճակում էի, բայց ամեն օր նկարահանման էի, ու ցանկացած նկարահանումից առաջ փորձում էի մի քանի վայրկյան տրամադրվել. բոլորն արդեն գիտեին, թե ինչու է տրամադրությունս այդպիսին, ու ես շատ շոյված էի զգում, երբ հնդիկներն ինձ փորձում էին, թեկուզ, հոգեբանական աջակցություն ցույց տալ, ու շատ լավ հասկանում էին հոգեվիճակս: Ինձ նաեւ ոգեւորում է այն փաստը, որ շատ օտարազգիներ ինձ ասում են, որ շատ են հետաքրքրված Հայաստանով ու ուզում են անպայման այցելել ու տեսնել մեր երկիրը»:

Ի դեպ, Էմմանուէլլան հիշեց նաեւ մի դեպք, երբ քասթինգներից մեկի ժամանակ թուրք մոդելն իմանալով իր ազգությունը՝ փորձել է ճնշել իրեն, սակայն դա նրան ոչ միայն չի հաջողվել, այլեւ հենց հայ մոդելն է ընտրվել տվյալ ֆոտոնկարահանման համար.

«Հիշում եմ, երբ մի օր մասնակցեցի մի քասթինգի, որտեղ շատ մոդելներ կային, ու երբ քասթինգի ղեկավարները հետաքրքրվեցին, թե որ երկրից եմ, ասացի, որ Հայաստանից եմ: Այնտեղ մի թուրք աղջիկ կար, որը սկսեց իրեն տարօրինակ եւ ոչ հարգալից պահել, բարձրաձայն ինչ-որ մեկնաբանություններ էր անում, փորձում նկարահանող խմբի ուշադրությունն իր վրա շեղել, բայց ես աշխատեցի ուշադրություն չդարձնել նրա սադրանքներին եւ ժպիտով շարունակեցի իմ զրույցը, ու մի քանի փորձնական լուսանկարներից հետո գնացի, սակայն ունեի վստահություն, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ինձ են ընտրելու: Երկու օրից զանգ ստացա, որ բոլոր աղջիկներից հենց ես եմ ընտրվել, ու դա ինձ համար շատ հաճելի փաստ էր»:

Մինչ Հնդկաստան մեկնելն Էմմանուէլլան պակաս հագեցած կարիերա չի ունեցել Հայաստանում՝ նկարահանումներ, գովազդային հոլովակներ ու տեսահոլովակներ, իսկ «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում երկրորդ մրցանակը, կարծես, դարձավ մոդելի կարիերայում եւս մեկ հաղթանակ: Հարցին՝ ինչու, այնուամենայնիվ, որոշեց մեկնել Հայաստանից ու աշխատանքային գործունեություն ծավալել Հնդկաստանում, մոդելը պատասխանեց.

«Մրցույթից առաջ եւ հետո ես Հայաստանում բավական շատ նկարահանումներ եմ ունեցել, նույնիսկ, ֆիլմում նկարահանվելու փորձ, բայց հանգամանքների բերումով՝ աշխատանքային գործունեույթյունս տեղափոխվեց Հնդկաստան: Մինչ Հնդկաստան մեկնելս այլ երկրներում աշխատելու մտադրություն ունեցել եմ. առաջարկներ եղել են Իտալիայից, Ասիայի տարբեր երկրներից, բայց ընտրեցի Հնդկաստանը, եւ չեմ փոշմանել այդ որոշմանս համար: Այժմ առաջարկներ ունեմ Լոնդոնից, Սինգապուրից, Ճապոնիայից: Հայաստան անպայման վերադառնալու եմ, գուցե՝ ոչ ընդմիշտ, բայց վերադառնալու եմ… Հնդկաստանը լքելու մասին դեռեւս վաղ է մտածել, քանի որ բացի մոդելային կարիերայից՝ այստեղի հետ կապված այլ՝ ավելի բարձր նպատակներ ունեմ, որոնք առայժմ չեմ բացահայտի, միայն կասեմ, որ դրանք կապված են Բոլիվուդի հետ: Ունեմ նաեւ գեղեցկության մրցույթների մասնակցելու առաջարկներ, որոնց մասին դեռեւս չեմ մտածել»:

Մոդելն ասում է, որ Հնդկաստանում հաջողություն գրանցելու հարցում իրեն օգնում է նաեւ այդ երկրի համար յուրահատուկ արտաքինը.

«Իմ արտաքինն այստեղ ինձ շատ է օգնում, որովհետեւ ես նաեւ մի փոքր նմանութուն ունեմ հնդկուհիներին, ինչը նրանց մոտ հետաքրքրություն է առաջացնում, իսկ ինձ օգնում, որ համագործակցեմ ե´ւ հնդկական, ե´ւ այլ երկրների բրենդների հետ»:

Ի դեպ, Էմմանուէլլան երգչուհի Իվետա Մուկուչյանի եւ Բոլիվուդում հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի զարմուհին է: Մոդելը նշեց, որ թեեւ նույն երկում են ապրում, Մարիաննայի հետ աշխատելու հնարավորություն դեռեւս չի եղել, սակայն զարմուհիների մոտ միասին աշխատելու ցանկությունը մեծ է.

«Այստեղ ինչ նկարահանման լինում եմ, չկա մեկը, որը չճանաչի Մարիաննային: Նույնիսկ, երբ ասում եմ, որ հայ եմ, ասում են, որ մի աղջկա էլ գիտեն Հայաստանից՝ Մարիաննա Մուկուչյանին, ու ես շատ հպարտ եմ ինձ զգում այն փաստից, որ իրեն ու իր աշխատանքն այդքան սիրում ու գնահատում են»:

Մոդելի ապագա ծրագրերի մեջ մտնում է սեփական բրենդ ստեղծելը.

«Ուզում եմ ունենալ հագուստի բրենդ, որը կլինի հայկական եւ հնդկական մշակույթների խառնուրդ, որպեսզի ե´ւ մեզ համար հետաքրքիր լինի, ե´ւ իրենց»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էմմանուէլլա Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել