Նախկին կնոջ հետ սկանդալի ֆոնին․ Ջենիֆեր Լոպեսը հրապարակային աջակցել է Բեն Աֆլեքին

20:19   20 դեկտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է սիրելիի՝ Բեն Աֆելքի խոսքերը նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հասցեին։

Նախորդ շաբաթ հարցազրույցներից մեկում Բեն Աֆլեքը նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հասցեին, որից երեք երեխա ունի, վիրավորական արտահայտություն էր արել։

Լրատվամիջոցները հայտնում էին, թե Լոպեսը նեղացել է Աֆլեքից այն պատճառով, թե ինչպես է նա խոսել նախկին կնոջ մասին։ Երգչուհին վերջ է դրել այդ խոսակցություններին՝ մեկնաբանություն տալով People-ին։ «Դա բոլորովին էլ այն չէ, ինչ ես զգում եմ։ Ես անսահման հարգում եմ Բենին որպես հայր, ամուսին եւ մարդ»,- նշել է Ջեյ Լոն։

Աֆլեքը եւս համաձայն չէ մամուլում իր մեկնաբանությունների լուսաբանման հետ։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանա, որ իր երեխաները կարծեին, թե ինքը երբեւէ վատ բառ կասի իրենց մոր մասին։



© NEWS.am STYLE