«Միշտ պետք է ունենալ նպատակներ եւ գնալ նպատակի հետեւից»․ Մերի Հակոբյան

23:39   29 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են նրա առաջին՝ «Կսպանեմ քեզ» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

View this post on Instagram

A post shared by Meri Hakobyan (@meri_hakobyan_official)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մերին կրում է կաշվե տոպ եւ տաբատ։ «Միշտ պետք է ունենալ նպատակներ եւ գնալ նպատակի հետեւից։ Ժամանակն էր, որպեսզի ես սկսեի երաժշտական պրոֆեսիանալ կարիերա եւ, ահա, իմ առաջին աշխատանքն արդեն թողարկել եմ։ Շատ շուտով սպասեք նոր աշխատանքների եւ կտրուկ շրջադարձի», - հրապարակմանը կից գրել է Մերի Հակոբյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ հանդերձանք․ կաշվե տոպ, հետաքրքիր բացվածքով կաշվե տաբատ, որոնք համադրել էր ձեռնոցների, գոտու եւ բարձրակրունկների հետ։ Մերին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել արտահատիչ շպարին։ Բեմական կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Դերասանուհու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Հրաշք», «Ռումբ», «Գեղեցկություն»։

 

Լուսանկարները՝ martirosyanphotography/ lon__94



© NEWS.am STYLE