Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մերի Հակոբյանն ազդարարել է երաժշտական կարիերայի սկիզբը. դերասանուհու առաջին տեսահոլովակի շնորհանդեսի երեկույթն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

18:15, 21 դեկտեմբերի

Դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա։ Մերին մինչեւ վերջին պահն այս նորությունը գաղտնի էր պահում, իսկ երեկ մեծ շնորհանդես էր կազմակերպել, որով էլ տվեց երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը։ Մինչեւ ուշ երեկո նա ընկերների եւ գործընկերների հետ տոնեց պրեմիերան:

Մերիի խոսքով՝ վաղուց էր ուզում երաժշտական կարիերա սկսել, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover–ներ։ Հիմա արդեն նա ունի իր երգը, որի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way–ը։ Հերոսին մարմնավորում է դերասան Գեւորգ Գրիգորյանը։

ARS_7329.JPG (334 KB)

«Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան եւ՛ մեր ժողովրդին, եւ՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն  ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,– ասաց Մերին։

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր New Way–ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։

ARS_7390.JPG (265 KB)

«Ես եւ՛ սցենարիստ եմ, եւ՛ ռեժիսոր, եւ՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Ինքս մասնագիտական կրթություն չունեմ, սակայն 10 տարուց ավելի աշխատում եմ այս ոլորտում, իսկ փորձն ավելին է, քան թեորիան։  Ես շատ չեմ հետեւում հայկական շոու բիզնեսին, սակայն կան տաղանդավոր մարդիկ, որոնց մասին պարտավոր եմ իմանալ։ Ինձ համար Արտեմ Վալտերն առանձին տեղ է զբաղեցնում որպես երգիչ, երգահան։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտե՞րն է գրել, որովհետև նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարեւոր էր»,– ասաց նա, ապա նկատեց, որ այս աշխատանքն էքսպերիմենտ է, հաջորդը եւս այդպիսին է լինելու։

ARS_7333.JPG (363 KB)

Մերին էլ շեշտեց, որ փորձարկման հարցում վստահել է ռեժիսորին. «Նկարահանվել ենք 40 ժամ՝ առանց ընդմիջման։ Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք՝ պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երեւան։ Մինչև Արթուրի Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց և ասաց՝ քանդիր։ Ես հետևում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետեւ վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու բիզնեսում եւ վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։

ARS_7339.JPG (313 KB)

Մերին ասաց, որ սկսել է հաջորդ երգերի աշխատանքը. «Ես չեմ պատրաստվում պասիվանալ, քանի որ եթե մտնում եմ որեւէ ոլորտ, պետք է լինեմ լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների. նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ՝ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու»։

Մերին հավելեց, որ շարունակելու է ներկայանալ նաեւ որպես դերասանուհի: Իսկ օրվա տորթի ընտրությունը պատահական չէր՝ դաշնամուրի և տեսախցիկի համադրությամբ: Այն խորհրդանշում էր Մերիի 2 մեծ սերը՝ երաժշտությունն ու կինոն:

ARS_7348.JPG (389 KB)

ARS_7351.JPG (326 KB)

ARS_7355.JPG (309 KB)

ARS_7357.JPG (348 KB)

ARS_7363.JPG (344 KB)

ARS_7364.JPG (311 KB)

ARS_7368.JPG (306 KB)

ARS_7370.JPG (321 KB)

ARS_7375.JPG (295 KB)

ARS_7384.JPG (306 KB)

ARS_7395.JPG (242 KB)

ARS_7398.JPG (312 KB)

ARS_7405.JPG (359 KB)

ARS_7407.JPG (360 KB)

ARS_7412-1.JPG (332 KB)

ARS_7429.JPG (225 KB)

ARS_7443.JPG (249 KB)

ARS_7453.JPG (281 KB)

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել