2022-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել (Մաս 2)

16:06   20 փետրվարի, 2022

Շարունակում ենք ձեզ ներկայացնել 2022 թվականի նոր սերիալները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Եթե առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ։

«Գաղտնի ներխուժում»

Секретное вторжение.jpg (50 KB)

Marvel-ը 2022 թվականին կշարունակի հիացնել  հեռուստադիտողներին կինոտիեզերքի  մաս  կազմող իր  սերիալներով։

Disney+-ի սթրիմինգային ծառայությունը կցուցադրի «Գաղտնի ներխուժում» սերիալը՝ հիմնված համանուն կոմիքսների շարքի վրա։

Չար, կանաչ, կախված օբյեկտից՝ իրենց արտաքինն ու ուժը փոխելու ունակություն ունեցող  մարդանման Սքրուլլերի խումբը ներթափանցում է կառավարություն և սուպերհերոսների շրջանակներ՝ ճանապարհ հարթելու Երկիր մոլորակի վրա լայնածավալ ներխուժման համար, որը լիովին չի վերականգնվել Թանոսի գործողություններից:

SHIELD կազմակերպության տնօրեն Նիկ Ֆյուրին և Թալոսը ստիպված կլինեն ամեն գնով կանգնեցնել Սքրուլլերին:

Սերիալը բաղկացած կլինի վեց սերիայից և կհանդիսանա կինոտիեզերքի չորրորդ փուլի մի մասը:

Սերիալի շոուրաները կլինի Քայլ Բրեդսթրիթը։ Գլխավոր դերերում հանդես կգան  Սեմյուել Լ. Ջեքսոնը, Բեն Մենդելսոնը և Քոբի Սմալդերսը։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի երկրորդ կեսին։

«Ավազե մարդ»

Песочный человек.jpg (46 KB)

Այս տարի կցուցադրվի  երկար սպասված սերիալ՝ լեգենդար Նիլ Գեյմանի հեղինակությամբ, հիմնված DC կոմիքսների վրա:

Գեյմանի համանուն գրաֆիկական վեպը նկարահանելու ապարդյուն փորձեր արվեցին դեռևս 1991 թվականին։ 2014 թվականին Ջոզեֆ Գորդոն-Լևիտը վեպի հեղինակի հետ սկսեց սցենար գրել, բայց այս  անգամ էլ անօգուտ։ 2019 թվականի հունիսին Netflix-ը ձեռք բերեց սերիալը նկարահանելու իրավունք։

70 տարվա գերությունից հետո երազների տիրակալ Մորփեուսը վերջապես փախչում է դավաճան օկուլտիստի ձեռքից, ով նրան գերել է գաղտնի ծեսի արդյունքում։ Այս ընթացքում աշխարհը շատ է փոխվել։ Եվ հիմա Մորփեուսը պետք է վերականգնի իր ուժն ու զորությունը, ինչպես նաև հարմարվի նոր իրողություններին:

Սերիալի շոուրաները կլինի Ալան Հայնբերգը։ Գլխավոր դերերում են Թոմ Սթարիջը, Գվենդոլին Քրիստին և Դեյվիդ Թյուլիսը։

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ամռանը կամ աշնանը։

«Օբի-Վան Քենոբի»

кеноби.jpg (64 KB)

Այն բանից հետո, երբ Disney-ի «Աստղային պատերազմների» նոր եռերգությունը պարզապես ջախջախեց լեգենդար ֆրանշիզը, երկրպագուները հուսահատվեցին:

Պարադոքսալ է, որ երկրպագուների սրտերում հույսը կրկին բորբոքել է հենց Disney-ը՝ «Մանդալորացին» սերիալով։

Եվ հիմա «Աստղային պատերազմների» ամենասպասված հերոսի մասին սերիալը գալիս է Disney+:

Շոուն կպատմի հանրահայտ Ջեդայի Օբի-Վան Քենոբիի կյանքի ամենանշանակալի պահերի մասին:Նրան  հանդիսատեսն առաջին անգամ հանդիպեց «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV - Նոր հույս» (1977 թ.), երբ նա դարձավ երիտասարդ Լյուկ Սքայուոքերի ուսուցիչն ու դաստիարակը։

Սերիալի սկիզբն այսպիսին է. Օբի-Վան Քենոբին Տատուինում հետևում է Լյուկ Սքայուոքերին «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը» (2005թ․) ֆիլմի իրադարձություններից 10 տարի անց և ուղարկում է մեր հերոսին դեպի «զվարճալի արկածներ»։

Հատկանշական է, որ Հայդեն Քրիստենսենը նույնպես կվերադառնա Անակին Սքայուոքերի/Դարթ Վեյդերի դերին։

Հանդիսատեսին խոստացան ևս մեկ մենամարտ ուսուցչի և նրա պադավանի միջև, քանի որ  այդ տեսարանին, ճիշտն ասած, շատերն են սպասում։

Սերիալը բաղկացած կլինի վեց սերայից։

Ջոբի Հարոլդը գրել է սցենարը, իսկ Դեբորա Չոուն բազմել է ռեժիսորի աթոռին։ Գլխավոր դերերում են Յուեն Մաքգրեգորը, Հայդեն Քրիստենսենը և Ջոել Էգերթոնը։

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի մայիսին։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE