11:16 9 մարտի, 2022Ռեփեր Ալեքսեյ Ուզենյուկը, որն առավել հայտնի է Էլջեյ անունով, առիթ է տվել լուրերի, թե վերամիավորվել է նախկին կնոջ՝ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի հետ։ Նա Իվլեւայի ծննդյան օրն իր ինստագրամյան էջում հրպարակել է նրա լուսանկարը։
«Շնորհավոր ծնունդդ, իմ կին։ Սիրում եմ քեզ»,- անգլերենով գրել է նա։
Մարտի 8-ին Անաստաիա Իվլեեւան 31 տարեկան է դարձել։ Նա ծննդյան օրը նշել է ընկերուհու՝ Յուլյա Կովալի ընկերակցությամբ Սանկտ Պետերբուրգում։ Միեւնույն ժամանակ, Ուզենյուկն այժմ Դուբայում հյուրընկալվել է Մորգենշտերնին։
Իվլեեւան Էլջեյից բաժանման մասին լուրը հաստատել է 2021թ․-ի օգոստոսին։ Բաժանումը հեռուտահաղորդավարուհու համար հեշտ չի եղել։ Հասնակալու համար, թե ինչ է կատարվում Էլջեյի հետ հարաբերություններում, նրանից մի քանի ամիս է պահանջվել․ «Դա բարդ է, շատ ցավոտ ու ծանր։ Դժվար է հավատալ, որ այդ մեծ զգացմունքը կարող է մարել։ Ես մինչեւ հիմա շատ եմ սիրում։ Նա միշտ ինձ համար հարազատ մարդ կլինի։ Բայց դա արդեն ավելի շատ նման է եղբոր ու քրոջ սիրո։ Եվ դա գիտակցելը ծանր էր, ինչպես նաեւ սեփականության զգացումը հաղթահարելը։ Երբ դու չես կարողանում բաց թողնել, որովհետեւ՝ եթե ոչ ինձ, ապա ոչ ոքի։ Բայց դա ճիշտ չէ եւ եսասիրական է։ Հարկավոր է միմյանց ազատություն տալ, ինչը մենք արել ենք»։»