MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Հարկավոր է միմյանց ազատություն տալ, ինչը մենք արել ենք». Նաստյա Իվլեեւան եւ Էլջեյն առաջին անգամ պատմել են ամուսնալուծության մասին

15:14, 21 օգոստոսի

Նաստյա Իվլեեւայի եւ Էլջեյի բաժանման հետ կապված բազմաթիվ լուրեր էին պտտվում։ Արդեն մի քանի ամիս է՝ զույգին «բաժանում» էին, հետո նրանք նորից ու նորից էին հանրությանը միասին ներկայանում, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այս անգամ հեքիաթն ավարտվել է․ զույգը Tatler-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է, որ բաժանվել է։

Պարզվում է՝ բաժանության պատճառները բավական շատ էին։ Նաш, Լյոշան եւ Նաստյան դեռ շատ երիտասարդ են, եւ ինչպես խոստովանում է Իվլեեւան՝ ընտանեկան կյանքն իրենց համար չափազանց վաղ էր․ «Մենք հավանաբար չափազանց վաղ խորասուզվեցինք ընտանեկան պատմության մեջ։ Ես արդեն ասել եմ, որ իմ մարմնում ութսուն տոկոս տղամարդկային էներգիա է։ Ինձ հարկավոր է մշտապես ինչ-որ բան արտադրել։ Լյոշան, անխոս, եւս այդպիսին է։ Նա ստեղծագործող է, գուցե, նվազ ակտիվ, բայց ոչ պակաս հետաքրքրված կյանքով ու գործերով։ Մենք պարզապես ընկել էինք մեր հարմար սիրո գիրկը, փակվել բոլորից»,- նշել է Իվլեեւան։  

Հարմարավետ տանն անցկացվող ժամանակը սկզբում հաճույք էր պատճառում, հետո միօրինակություն էր զգացվում։ Հարաբերությունները սկսել են բացասաբար անդրադառնալ երկուսի աշխատանքի վրա էլ։ Առաջ շարժվելու եւ նոր նախագծերի մասնակցելու մոտիվացիան ավելի քիչ էր․ «Ես պարզապես ցանկանում էի դուրս գալ մեր բույնից։ Ես հասկանում էր, որ մեր տան սահմաններից դուրս կյանք կա։ Ցանկանում էի նոր վայրեր, մարդկանց բացահայտել, ոգեշնչվել աշխատանքի համար»,- անկեղծացել է Նաստյան։ Նա նշել է, որ իրեն նախ որոշել են առանձին ապրել՝ «միմյանց կարոտելու հնարավորություն տալու համար», սակայն մի քանի շաբաթ անց երկուսն էլ հասկացել են, որ զգացմունքներում վերջնականապես փոփոխություններ են տեղի ունեցել, եւ սերը մարել է։

Հեռուստահաղորդավարուհու համար բաժանումը հեշտ չի եղել։ Հասկանալու համար, թե ինչ է կատարվում իր եւ Էլջեյի հարաբերություններում, նրան մի քանի ամիս է հարկավոր եղել․ «Դա բարդ է, շատ ցավոտ ու ծանր։ Դժվար է հավատել, որ այդ մեծ զգացմունքը կարող է մարել։ Ես մինչեւ հիմա շատ եմ սիրում։ Նա միշտ ինձ համար հարազատ մարդ կլինի։ Բայց դա արդեն ավելի շատ նման է եղբոր ու քրոջ սիրո։ Եվ դա գիտակցելը ծանր էր, ինչպես նաեւ սեփականության զգացումը հաղթահարելը։ Երբ դու չես կարողանում բաց թողնել, որովհետեւ՝ եթե ոչ ինձ, ապա ոչ ոքի։ Բայց դա ճիշտ չէ եւ եսասիրական է։ Հարկավոր է միմյանց ազատություն տալ, ինչը մենք արել ենք»։

Էլջեյը հարցազրույցոմ համաձայնություն է հայտնել Նաստյայի մտքերի հետ։ Նրանց հարաբերությունները կառուցվել են վստահության վրա, նրանք կարողացել են անկեղծորեն քննարկել ցանկացած խնդիր, եւ հենց դա է նրանց օգնել քաղաքավարի բաժանվել․ «Հարաբերությունների սկզբում մենք միմյանց խոսք ենք տվել միշտ ազնիվ լինել միմյանց եւ ինքներս մեր նկատմամբ, ահա բանաձեւը։ Նաստյան մարդ է, ում հետ կարելի է քննարկել ամեն ինչ, եւ նա ամեն բան կհասկանա։ Մեզ համար արգելված թեմաներ չկան։ Մենք հարաբերություններ ենք սկսել՝ արդեն իսկ ձեւավորված, գիտակից անձինք լինելով։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուրիս նվաճումներն ու հաղթանակները եւ միշտ ընկերներ եւ աջակիցներ կմնանք»,- ասել է ռեփերը։

Աղբյուրը՝ Peopletalk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել