«Սերը կարող է սպիներ թողնել, բայց նաեւ գեղեցիկ պահեր պարգեւել մեզ». Աթենա Մանուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

15:38   1 ապրիլի, 2022

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը։ Երգչուհին փաստում է՝ այս երգը մարդկանց կմոտիվացնի լիարժեք ապրել։

1 (4).png (518 KB)

«Իմ երգը նկարագրում է այն իրավիճակը, թե ինչպես մարդը կարող է վիրավորվել սիրելիից եւ ցանկանալ ջնջել նրան իր կյանքից, որպեսզի շեշտի, թե որքան ինքնավստահ եւ հզոր մարդ է դարձել։ Բայց սիրտն այլ բան է ասում․նա, պարզապես, ցանկանում է համբուրել սիրելիին անձրեւի տակ։ Այս երգի հիմնական ուղերձն այն է, որ սերը կարող է սպիեր թողնել, բայց նաեւ գեղեցիկ պահեր պարգեւել մեզ։ Երգը մարդկանց դրդում է ապրել լիարժեք կերպով՝ կոչ անելով զանգահարել սիրելիին եւ անձրեւի տակ համբուրել նրան»,-նշում է Աթենան։

1 (3).png (772 KB)

Երգի խոսքերի հեղինակը հենց Աթենան է, որը երաժշտությունը համահեղինակել է DJ Paco-ի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում․ տեսահոլովակում կարելի է նկատել երկրի գեղեցիկ ճարտարապետությունը, շենքերն ու փողոցները։

1 (5).png (686 KB)

1 (2).png (282 KB)

Աթենան «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով մրցույթն այդ տարի անցկացվեց առցանց ֆորմատով, իսկ մասնակիցները հնարավորություն չունեցան ելույթ ունենալու համաեվրոպական մեծ բեմից: Ամիսներ առաջ հունահայ երգչուհին եղել է նաեւ NEWS.am STYLE-ի համարձակ ֆոտոշարքի հերոսուհին:



© NEWS.am STYLE