Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, թեեւ ապրում ու ստեղծագործում է Հունաստանում, միշտ սրտում պահում է փոքրիկ Հայաստանը: Երգչուհին, պարբերաբար, այցելում է Երեւան ու փորձում ավելին բացահայտել հայրական կողմից ժառանգած իր արմատների մասին:
Հայաստան կատարած իր հերթական այցի մանրամասները երգչուհին վստահել է NEWS.am STYLE-ին, իսկ Երեւանում եղած ժամանակ, նույնսիկ, հասցրել է լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում: Աթենայի հետ զրուցել ենք նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ում տարած հաղթանակի, անկատար մնացած երազանքի, նորությունների ու ծրագրերի մասին:
Աթենա, ի՞նչն էր քեզ այս անգամ բերել Հայաստան:
Հայաստան այցելելն ինձ համար միշտ առաջնային հարց է եղել, եւ վերջապես ստացվեց այն իրագործել: Այցս հիմնականում գործնական էր, բայց նաեւ շատ էի ցանկանում վայելել Հայաստանը, ժամանակ անցկացնել այստեղի ընկերներիս հետ, անել այն, ինչը չէի հասցրել անել նախորդ այցիս ընթացքում: Պատկերացրեք՝ այդտեղ մեկ շաբաթ եմ եղել, բայց հասցրել եմ անել ավելին, քան ծրագրում էի: Օրական ընդամենը 3 ժամ եմ քնել, բայց վայելել եմ ամեն վայրկյանս…
Վերջին անգամ երկու տարի առաջ էիր այստեղ, երբ դեռ չկար կորոնավիրուսը, չէր եղել պատերազմը… Փոփոխությունները շա՞տ էին քեզ համար:
Անկախ դժվարություններից՝ Հայաստանն իմ աչքերում երբեք չի փոխվում: Բոլորս էլ գիտենք, որ այս երկիրը շատ բաների միջով է անցել, բայց հայտնի փաստ է, որ այստեղ մարդիկ միասնական են եւ միշտ պատրաստ առերեսվելու ցանկացած իրավիճակի: Սա է Հայաստանը, եւ կարծում եմ՝ մարդիկ են այն ավելի գեղեցիկ դարձնում:
Անցած այցիդ շրջանակում, նույնիսկ, հասցրիր դառնալ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը, բայց երազանքդ, կարծես, անկատար մնաց, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հնարավորություն չունեցար ելույթ ունենալու «Եվրատեսիլի» բեմում: Ի՞նչ զգացողություններ ունեիր այդ օրերին:
Կարծում եմ՝ պարզապես մի փոքր ժամանակ է պետք, որ երազանքս իրականանա: Ինչպես ասում են՝ լավ բաները ժամանակի ընթացքում են կատարվում:
Առհասարակ, համա՞ռ մարդ ես: Մի՞շտ ես գնում երազանքներիդ հետեւից:
Այո, կարող եմ ասել, որ, իրոք, համառ եմ: Միշտ էլ պայքարում եմ ու այնքան աշխատում, մինչեւ հասնեմ ուզածիս: Իմ կարիերայի սկզբում ես շատ հեշտ էի կոտրվում, քանի որ ամեն բան ինձ համար նոր էր, բայց դա չի նշանակում, թե հանձնվում էի: Շատ կարեւոր է երազանքներիդ հետեւից գնալը, քանի որ մեկ անգամ ենք ապրում եւ պետք է անենք այն, ինչը մեզ ամենից շատն է դուր գալիս:
Ի՞նչ դեր ունեցավ «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակդ Հայաստանի հետ քո կապի մեջ: Ձեռք բերեցի՞ր նոր ընկերներ, մարդիկ, որոնք ցանկացան քեզ հետ աշխատել:
Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2015-ին, եւ հենց այդ ժամանակվանից էլ շատ ընկերներ ու աջակիցներ եմ այստեղ ձեռք բերել: Ինձ համար շատ կարեւոր է այն փաստը, որ մարդիկ, որոնք ինձ աջակցում են, միշտ են իմ կողքին: Իհարկե, ընդունում եմ, որ հաղթանակից հետո Հայաստանում ավելի շատ մարդ իմացավ իմ անունը, եւ այդ առումով իմ գործն ավելի պատասխանատու դարձավ, քանի որ հիմա ես Հայաստանն ամեն տեղ պետք է ամենապատվավոր ու լավագույն ձեւով ներկայացնեմ:
Աթենա, այստեղ բարեկամներ չունես, ընտանիքդ ու ընկերներիդ մեծ մասն էլ բնակվում են Հունաստանում, բայց զգացվում է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբվաղեցնում քո սրտում…
Այո, ես Հայաստանում ոչ մի բարեկամ չունեմ, բայց դա չի խանգարում, որ այստեղ ես ինձ տանը զգամ: Արմատները, ժառանգությունը, արյունը շատ մեծ նշանակություն ունեն: Ես, իսկապես, մեծ կապ եմ զգում այս երկրի հետ՝ մթնոլորտը, մարդիկ... շատ հարազատ են:
Գիտե՞ս շատ հայեր, որոնք հեռու են մեծացել Հայաստանից, մեկ անգամ այստեղ լինելով, անկախ դժվարություններից՝ խոստովանում են, որ կցանկանային այստեղ էլ տուն ունենալ եւ, ժամանակ առ ժամանակ, Հայաստանում ապրել: Քեզ մոտ նման ցանկություն երբեւէ առաջացե՞լ է:
Այո, ես էլ շատ կցանկանայի: Անկախ դժվարություններից՝ մենք այս երկրի մի մասնիկն ենք եւ հպարտանում ենք դրանով: Հուսով եմ՝ մի օր կստացվի այդ նպատակն էլ իրագործել:
Այս դժվարին օրերին ինչպե՞ս ես աշխատում: Արտիստների կյանքը, կարծես, ամենուրեք բարդացել է:
Շարունակում եմ շատ-շատ աշխատել, եւ չնայած սահմանափակումները շատ են՝ փորձում եմ ամեն բան նախապատրաստել, որպեսզի ամբողջովին պատրաստ լինեմ, երբ կյանքը կրկին իր հունով սկսի ընթանալ: Եթե կա ցանկություն, միշտ էլ մի ելք կգտնես:
Վերջերս թողարկեցիր «OMG» երգն ու տեսահոլովակը: Երգի հեղինակը հենց ինքդ ես, այս տեսահոլովակում նաեւ ռեժիսորի դերում ես եղել: Մի փոքր երգի ու դրա պատրաստման մասին կպատմե՞ս:
«OMG»-ն ներկայացնում է արտիստի կյանքի հակառակ կողմը՝ թե ինչպես են մարդիկ քննադատում արտիստին ընդամենը 3 րոպե տեւողությամբ երգից ելնելով, մինչդեռ դա ծնունդն է նրա անքուն գիշերների ու դժվարությունների:
Երգը ոգեշնչում է մարդկանց, որ երբեք չհրաժարվեն իրենց երազանքներից եւ շեշտում, որ բոլորս էլ ստիպված ենք լինում անցնել դժվարությունների միջով, որպեզի իրականացնենք դրանք: Պարզապես պետք է չհանձնվել:
Երաժշտական ասպարեզում լինելը դժվար է, եւ ես փորձել եմ այս երգով հույս փոխանցել բոլոր արտիստներին, որոնք ինձ պես ամեն ինչ սկսել են զրոյից: Երգի համահեղինակներն են նաեւ DJ Paco-ն եւ Էնմարի Էյֆիլդը:
Ցանկացած դժվարություն մի նոր դաս է: Ի՞նչ ես սովորել այս փուլում:
Կյանքում միշտ էլ կան դժվարություններ, բայց ամեն անգամ մենք պետք է աշխատենք տեսնել հարցի դրական կողմերը: Մեր հավատքը միշտ փորձությունների է ենթարկվում, այդպիսով՝ պետք է լինել ուժեղ եւ չհանձնվել: Լավ ժամանակներն անպայման կվերադառնան:
Իսկ այս պահին ի՞նչ երազանքներ ունես:
Ուզում եմ վերջապես թողարկել իմ առաջին ձայնասկավառակը ու գրել նոր, լավ երգեր: Դրան զուգահեռ շատ եմ ցանկանում շարունակել ելույթներ ունենալ ու իմ կարիերայում գրանցել նոր հաջողություններ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հագուսը՝ Ֆաինա Հարությունյանի
Դիմահարդար՝ Ամալյա Այվազյան
Վարսահարդարումը՝ Hair by Tigran
Նկարահանումն իրականացվել է Photon Studio-ում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»