Լուիզա Ներսիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Սոս Ջանիբեկյանի, Ռաֆայել Երանոսյանի ու Արամ Կարախանյանի մասնակցությամբ՝ «Պոլլի» ֆիլմի թրեյլերն՝ արդեն համացանցում

11:25   7 ապրիլի, 2022

Մայիսի 5-ից Երեւանում մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Պոլլի»-ն, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:

NEWS.am STYLE-ն առաջինն է ներկայացրել ֆիլմի մանրամասները: «Պոլլի»-ն միանգամից մի քանի ժանրերի համաձուլում է՝ դրամա, դետեկտիվ, մանկական եւ արկածային: Արտյոմի խոսքով, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, այն նկարահանելու անհրաժեշտությունը ծնվել է այնտեղ շոշափվող թեմաների կարեւորությունից, որոնք, հատկապես, խնդիր են Հայաատանում, եւ, նրա խոսքով, հրատապ լուծման կարիք ունեն:

Ֆիլմը 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է: Այնտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ:

273155182_1426099221168525_8767499072086824054_n.jpg (243 KB)

Դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են՝ Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիկբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արամ Կարախանյանը:

NEWS.am STYLE-ը եղել է նաեւ նկարահանման հրապարակում ու ֆիքսել հետաքրքիր կադրեր ֆիլմի բեքսթեյջից:



© NEWS.am STYLE