Հայտնի է, թե որ համարի ներքո է Ռոզա Լինը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում

10:00   13 մայիսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եզրափակիչ համերգին ելույթ է ունենալու 8-րդ համարի ներքո. այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական` Eurovision.tv կայքից:

Մայիսի 14-ին կայանալիք մրցույթին հանդես է գալու 25 պետություն:

Մեր մյուս հայրենակիցը` Էստոնիան ներկայացնող Ստեֆան Հայրապետյանը, եզրափակելու է համերգը` երգելով 25-րդ համարի ներքո:

280667964_1156263638492969_4665706928521226124_n.jpg (86 KB)

«Եվրատեսիլ 2022»-ն անցկացվում է Իտալիայի Թուրին քաղաքում: Հայաստանը մրցույթին ներկայանում է Snap երգով:

Լուսանկարը` EBU/Andres Putting



© NEWS.am STYLE