Կասկածներ կան, որ Ջոնի Դեփը հանդիպում է  փաստաբանի հետ, որը պաշտպանում է նրա շահերը

12:33   19 մայիսի, 2022

Վերջերս ԱՄՆ-ում վերսկսվել է դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ դատական գործը, որի ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել նախկին սիրելիների ընտանեկան կյանքի մասին։ Հերթական դատական նիստի ընթացքում Էմբեր Հերի մոտ հոգեբանական խանգարումներ են հայտնաբերվել։ Հիմա արդեն կասկածներ կան, որ Կամիլա Վասկեզը, որը դատարանում ներկայացնում է Ջոնի Դեփի շահերը, սիրավեպ ունի իր հանրահայտ վստահորդի հետ, հայտնում է TMZ-ն։

Լրագրողները նրան հանդիպել են ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանի շենքի մոտ եւ հարցրել՝ արդյոք նա հանդիպո՞ւմ է «Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմի աստղի հետ։ Ի պատասխան նա միայն ժպտացել է։

Ջոնի Դեփն  ու Էմբեր Հերդը բաժանվել են 2017թ․-ին, ինչին հաջորդել է սկանդալային ամուսնալուծությունը։ Բաժանումից հետո Հերդը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության եւ ծեծի մեջ։ Դերասանը հայց է ներկայացրել զրպարտության մասին եւ հայտարարել, որ իր դեմ բոլոր ապացույցները կեղծված են, իսկ նախկին կինն իրեն բազմաթիվ անգամներ դավաճանել է։

Դեփը պարտվել է նախորդ գործընթացը, որը նախաձեռնել էր The Sun-ի դեմ։ Նա դատական հայց էր ներկայացրել բրիտանական թերթի սեփականատեր Դեն Վուտոնի դեմ 2018թ․-ին հրապարակված հոդվածի համար, որում իրեն մեղադրել են նախկին կնոջը ծեծի ենթարկելու մեջ, ինչից հետո ինքը զրկվել է բազմաթիվ աշխատանքային պայմանագրերից։

 



© NEWS.am STYLE