Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը չի հանդարտվում 2017 թվականից։ Այն բանից հետո, երբ նախկին կինը դատի տվեց դերասանին եւ մեղադրեց ընտանեկան բռնության մեջ, նա կորցրեց իր բազմամիլիոնանոց պայմանագրերն ու կինոդերերը։ Սակայն ոչ վաղ անցյալում Դեփին հաջողվեց ապացուցել, որ Հերդն իր հասցեին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել։
Շատ շուտով զույգը կրկին կհանդիպի դատարանում։ Այդ առիթով Էմբերը մեծ ուղերձ է գրել իր երկրպագուներին սոցցանցերում. Բանն այն է, որ աստղը պատրաստվում է հանգստանալ սոցցանցերից, քանի որ պետք է պատրաստվի նախկին ամուսնու հետ հանդիպմանը։
«Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ես պատրաստվում եմ հանգստանալ համացանցի: Ինչպես գիտեք, ես Վիրջինիայում կհանդիպեմ իմ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատարանում: Ջոնին ինձ դատի է տվել մի հոդվածի համար, որը ես գրել եմ The Washington Post-ում, որտեղ պատմել եմ ընտանեկան բռնության իմ փորձի մասին»,- գրել է նա:
«Աքվամենի» աստղն այնուհետ ավելացրել է, որ երբեք ուղղակիորեն չի մեղադրել դերասանին։ «Ես երբեք չեմ նշել նրա անունը, այլ գրել եմ միայն այն գնի մասին, որ կանայք վճարում են իշխանություն ունեցող տղամարդկանց դեմ արտահայտվելու համար: Ես շարունակում եմ վճարել, բայց հուսով եմ, երբ այս բանն ավարտվի, կկարողանամ առաջ շարժվել, ինչպես նաեւ Ջոնին: Ես միշտ պահպանել եմ սերը Ջոնիի հանդեպ, եւ ինձ շատ է ցավեցնում մեր անցյալ կյանքի մանրամասներն աշխարհի առաջ ապրելը»,- եզրափակել է նա։
Ընտանեկան բռնության մեջ մեղադրանքների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո շատ ընկերություններ, այդ թվում՝ Disney-ը, երես թեքեցին Ջոնի Դեփից։ Դերասանի մասնակցությունը Կարիբյան ծովի ծովահենների ֆրանշիզայի հինգերորդ մասում վերջինն էր։ Չնայած այն հանգամանքին, որ կապիտան Ճնճղուկի դերը սագային բերեց միլիարդավոր դոլարներ, ընկերությունը հրաժարվեց 6-րդ մասում Ջոնի Դեփի հայտնվելուց։
Այնուամենայնիվ, վերջերս Դեփի կարիերայում վերջապես սպիտակ գիծ սկսվեց։ 58-ամյա դերասանը վերադառնում է կինո։ Նա կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը «Մայվեն» ժապավենում։
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 սեպտեմբերի
Ամուսինը 16 տարով մեծ է, ապրում է առանձին և հանդիպում է այլ մարդկանց հետ22:22, 23 սեպտեմբերի
Օբաման, Բատլերը և Մոմոան՝ «ոսկե ցուցակում». գիտնականները անվանել են տղամարդու ամենասեքսուալ ձայնը21:19, 23 սեպտեմբերի
«Տատիկի օծանելիքը» կրկին նորաձև է. 10 պաշտամունքային բույր, որոնք գրավում են 2026 թվականի աշունը20:30, 23 սեպտեմբերի
«Տգեղ» նախշերից մինչև մինի գրպաններ. Prada-ն կիսաշրջազգեստը վերածել է ցանկության գլխավոր առարկայի19:21, 23 սեպտեմբերի

16:20, 23 սեպտեմբերի
Տեխնոլոգիական միլիոնատերերը Ուրուգվայում կառուցում են ապագայի քաղաք. ԱԲ, նեոգոթական ճարտարապետություն և մեկ միլիարդ դոլար նոր ուտոպիայի համար15:41, 23 սեպտեմբերի
Լեգենդի վերադարձը. Ռոմանտիկա, «դրայվ» և սիրո խոստովանություններ. Գարուի համերգը՝ Երևանում15:17, 23 սեպտեմբերի
«Հիանալի», «տհաճ» և «համարձակ». Թոմ Քրուզի նոր ֆիլմի առաջին ակնարկները բաժանել են քննադատներին14:38, 23 սեպտեմբերի
Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քաղցկեղի բուժման ընթացքում մտածել է ինքնասպանության մասին14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում