Կրկին միասի՞ն են․ Քեյթ Մոսին նկատել են Ջոնի Դեփի համերգի ետնաբեմում  

11:01   2 հունիսի, 2022

Բրիտանացի մոդել Քեյթ Մոսին նկատել են համերգասրահից դուրս գալիս, որտեղ ելույթ էին ունենում Ջեֆ Բեքն ու դերասան Ջոնի Դեփը։ Մոսը հարթակը լքել է թիկնապահի ուղեկցությամբ։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ մոդելը համերգին մասնակցել է Ջոնի Դեփի եւ նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի միջեւ գործի շրջանակներում դատարանում ցուցմունք տալուց մի քանի օր անց։

Սուպերմոդելն Էմբեր Հերդի դեմ դատավարության ընթացքում աջակցել է իր նախկին սիրելիին։ Քեյթ Մոսը հայտարարել է, որ դերասանն իր նկատմամբ ֆիզիկականն բռնություն չի գործադրել։ «Նա երբեք չի հրել ինձ եւ չի նետել սանդուղքից»,- ասել է մոդելը։

Նա նաեւ մանրամասն մեկնաբանել էր Էմբերի ցուցմունքը․ Հերդը հայտարարել, որ վեխանում էր, որ Դեփը վեճի ընթացքում կհրի իր քրոջը, քանի որ նախկինում այդպես է վարվել Մոսի հետ։ «Մենք դուրս էինք գալիս սենյակից։ Ջոնին ինձանից շուտ դուրս եկավ։ Առատ անձրեւ էր գալիս, եւ ես սայթաքեցի սանդուղքին՝ վնասելով մեջքս։ Ես բղավեցի, քանի որ չէի հասկանում, թե ինչ է ինձ տեղի ունենում, ես ցավ էի զգում։ Նա հետ վազեց՝ ինձ օգնելու համար, ինձ տարավ սենյակ եւ ինձ բժշկական օգնություն ցուցաբերեց»։

Քեյթ Մոսն ու Ջոնի Դեփը հանդիպել են 1994-1998թթ․։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսնկարը՝ AP 

 



© NEWS.am STYLE