Էմբեր Հերդը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, որով պարտվել է նախկին ամուսնուն

15:01   2 հունիսի, 2022

Ամերիկացի 36-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը պատրաստվում է բողոքարկել զրպարտության վերաբերյալ գործով դատարանի որոշումը, որով պարտվել է նախկին ամուսնուն՝ հոլիվուդյան 58-ամյա դերասն Ջոնի Դեփին, հայտնում է Daily Mail-ը։

Արտիստի փաստաբանները հաստատել են, որ Հերդը ծրագարում է վերաքննիչ բողոք ներկայացնել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ հիմքով։ Դերասանուհին ստիպված կլինի ապացույցներ ներկայացնել, որ դատական քննության, վկաների ցուցմունքների ու որոշման ընդունման ընթացքում ատենակալների կողմից սխալներ են թույլ տրվել։

Բացի դրանից՝ աստղը ստիպված կլինի 10 350 000 դոլարի չափով գրավ վճարել, ինչպես նաեւ վերաքննիչ քննության ընթացքում վճարել տոկոսները։

ԱՄՆ-ում դատարանը Էմբեր Հերդին մեղավոր է ճանաչել զրպարտության համար եւ պարտավորեցրել Ջոնի Դեփին 15 միլիոն դոլար վճարել։ Ընդ որում, «Կարիբյան ծովի ծովահնները» ֆիլմաշարի աստղը պետք է նախկին կնոջը 2 միլիոն դոլար վճարի։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ John Phillips/Getty

 



© NEWS.am STYLE