Վիրջինիա նահանգում ավարտվել է նախկին ամուսինների՝ դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ զրպարտության գործով դատը։ Ժյուրին միաձայն Հերդին մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ եւ պարտավորեցրել վճարել Դեփին 15 միլիոն դոլար՝ 50 միլիոն դոլարի փոխարեն։
Եզրափակիչ դատական նիստը նշանակվել է հունիսի 1-ին, ժամը 22.00-ին, սակայն այն հետաձգվել է դատավճռի դատարկ ձեւերի պատճառով։
Ժյուրին բաղկացած էր յոթ հոգուց՝ հինգ տղամարդ եւ երկու կին։ Հայցի պատճառ է դարձել Հերդի կարծիքի հեղինակային հոդվածների սյունակը, որը հրապարակվել է The Washington Post-ում 2018 թվականի դեկտեմբերին։ Դրանում դերասանուհին, առանց անուններ տալու, Դեփին բնութագրում է որպես «ընտանեկան բռնությունն արտացոլող հասարակական գործիչ»։
Հոդվածում Հերդը նաեւ Դեփին մեղադրել է իր կապերի միջոցով նրա դերասանական կարիերան փչացնելու մեջ։ 2019 թվականի մարտին Դեփը հայց է ներկայացրել՝ նշելով, որ Հերդն արատավորել է իր անունը։ Էմբերը հակընդդեմ հայց է ներկայացրել:
Դատավարությունը սկսվել է ապրիլին, հարցաքննվել է ավելի քան 60 վկա։ Դեփը ներկա չի եղել վճռի հրապարակմանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Դեփը պարտվել էր բրիտանական The Sun թերթի դեմ զրպարտության նմանատիպ գործով։ Հրատարակությունը համարներից մեկում նրան անվանել է «բռնաբարող» ու արդարացվել։ Ի տարբերություն ընթացիկ դատավարության, գործը քննվել է պրոֆեսիոնալ դատավորի կողմից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով