Ջոնի Դեփը նշել է պայմանը, որի դեպքում կների Էմբեր Հերդի պարտքը

16:12   9 հունիսի, 2022

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի փաստաբանները պարզաբանել են, որ նա կարող է մոռանալ 10 միլիոն դոլարի մասին, որը նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, նրան պետք է վճարի՝ դատարանի վճռով։ Գլխավոր պայմանը հետեւյալն է՝ դերասանուհին չպետք է վերաքննիչ բողոք ներկայացնի։ Նա մտածելու ժամանակ ունի․ կողմերը մինչեւ հունիսի 24-ը պետք է համաձայնության հասնեն։

Դերասանուհու ներկայացուցիչներն արվելի վաղ հայտարարել էին, որ Էմբերն այդքան գումար չունի եւ չի կարող վճարել փոխհատուցումը։ Ասում են՝ մոտ ժամանակներում դերասանուհին իրեն սնանկ կհայտարարի։

Ի դեպ, Հարդը մասնակիորեն հաղթել է զրպարտության մասին հակընդդեմ հայցը։ Դեփը նրան 2 միլիոն դոլար է պարտք։

Լուսանկարը՝ AP

 



© NEWS.am STYLE