Ջոնի Դեփի ներկայացուցիչը հերքել է Ջեք Ճնճղուկի դերին դերասանի վերադաձի մասին լուրերը

12:32   29 հունիսի, 2022

Դերասան Ջոնի Դեփը չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին, ինչպես ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է E! News-ը։

Արտիստի ներկայացուցիչն այս թեմայի վերաբերյալ լուրը հորինվածք է անվանել։ Ինքը՝ Դեփը, նույնպես բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին։

59-ամյա դերասանը վերջին 15 տարիների ընթացքում նկարահանվել է ծովահենների 5 ֆիլմում։ 2018 թվականին նա հեռացվել է ֆրանչայզից՝ նախկին կնոջ՝ Էմբեր Գերդի հետ դատական ​​գործի պատճառով։



© NEWS.am STYLE