19:49 23 հուլիսի, 2022Դերասան Ջոենի Դեփը զրպարտության վերաբերյալ գործով հակընդդեմ հայց է ներկայացրել․ Էմբեր Հերդը բողոքարկել է այս գործով դատարանի կայացրած վճիռը։ Դերասանը պատրաստ էր ներել ութ միլիոն դոլարի պարտքը, եթե Հերդը համաձայներ դատարանի որոման դեմ, սակայն դերասանուհին շարունակել է սկանդալային ամուսնալուծության գործընթացը։
Այս մասին հայտնի է դարձել, երբ Հերդի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Daily Mail-ը հայտնել է, որ դրանից հետո Դեփը ստիպված է եղել պատասխանել նախկին կնոջ գործողություններին, դերասանի իրավաբանները փաստաթղթեր են ներկայացրել, որոնք գործի վերանայում են պահանջում։ «Մենք նախկինի նման վստահ ենք՝ այս վճիռն ուժի մեջ կմնա»,- հայտարարել է նրա ներկայացուցիչը։
Ի դեպ, հունիսի սկզբին ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր էին ճանաչել Ջոնի Դեփի դեմ գործում եւ նրան պարտավորեցրել դերասանին 15 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել։ Սակայն կարճ ժամանակ անց արեւմտյան լրատվամիջոցները հայտնեցին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, նա պատրաստվում է բողոք ներկայացնել։
Աղբուրը՝ Peopletalk
Լուսնակարը՝ AP