Չորս տարվա համատեղ կյանքից հետո․ Էմիլի Ռատակովսկին հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը

16:12   30 հուլիսի, 2022

Մոդել Էմիլի Ռատակովսկին ակնարկել է, որ չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ դերասան Սեբաստիան Բեար-Մաքքլարդից։ Մոդելը դեռ պաշտոնապես չի խոսել այս մասին, սակայն ամուսնալուծության մասին ակնարկել է Twitter-ի իր էջում։

Ռատակովսկին սկսել է հավանել օգտատերերի մեկնաբանությունները, որոնց ուրախացել է Էմիլիի՝ ամուսնուց բաժանվելու մասին լուրը։

«Էմիլի Ռատակովսկին վերջապես ազատվել է ամուսնուց. աա ապացուցում է, որ Աստված իրական է», «Աղջիկներ, ինչպե՞ս ենք տոնելու Էմիլիի ամուսնալուծությունը»,- գրում են մոդելի երկրպագուները։

Որոշ ժամանակ առաջ երկրպագուները մոդելին նկատել են Նյու Յորքի փողոցներում՝ առանց ամուսնական մատանու։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ բաժանման պատճառ են դարձել նրա ամուսնու բազմաթիվ դավաճանությունները։ 

Էմիլի Ռատակովսկին պրոդյուսեր եւ դերասան Սեբաստիան Բեար-Մաքքլարդի հետ ամուսնացել է 2018 թվականին երկուշաբաթյա ծանոթությունից հետո։ 2021 թվականի մարտին ծնվել է զույգի որդին՝ Սիլվեստրը։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE