Էմբեր Հերդը հայտարարել է, որ 50 միլիոն դոլար է կորցրել Դեփի զրպարտության պատճառով

14:12   2 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդի փաստաբանները հայտնել են, որ դերասանուհին կրել է մինչեւ 50 միլիոն դոլարի ֆինանսական վնաս իր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի զրպարտության պատճառով: Այս մասին տեղեկություն է պարունակվում հրապարակված դատական ​​փաստաթղթերում, գրում է The Daily Beast-ը։

Հերդը երեքից հինգ տարվա ընթացքում կորցրել է 47-ից 50 միլիոն դոլար: Էմբերի փաստաբանները նաեւ նշել են, որ դերասանուհու կարգավիճակը մինչեւ դատավարությունները համեմատելի է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ջեյսոն Մոմոան, Գալ Գադոտը, Զենդայան, Անա դե Արմասը եւ Քրիս Փայնը։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով եւ նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։ Սակայն շուտով արեւմտյան տաբլոիդները տեղեկացրին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դերասանուհին վաճառել է տունը՝ Դեփին վճարելու համար։

Լուսանկարը՝ JIM LO SCALZO/POOL/AFP/GETTY



© NEWS.am STYLE