Dior-ը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ջոնի Դեփի հետ

22:07   9 օգոստոսի, 2022

Դերասան Ջոնի Դեփը Dior-ի հետ մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել՝ Sauvage օծանելիքի գովազդային արշավում նկարահանվելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ինչպես հունիսին հայտնել է The Wall Street Journal-ը, Sauvage-ի վաճառքը աճել է դերասանի եւ նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի վիճահարույց դատական ​​գործընթացի ժամանակ:

Ամուսնալուծությունից հետո լուրեր էին շրջանառվում, որ դերասանը ֆինանսական դժվարություններ է ունեցել, ինչի պատճառով նա վաճառել է իր անշարժ գույքի մեծ մասը։ 2016 թվականին Դեփը վաճառել է Վենետիկի չորս հարկանի պալատից, 2017 թվականին՝ Լոս Անջելեսի պենտհաուսից, 2020 թվականին՝ Կենտուկիի ռանչոյից։ Այս տարվա հուլիսին Դեփը վաճառքի է հանել մեկ այլ պենտհաուս Լոս Անջելեսի կենտրոնում, որը կիսում էր Հերդի հետ։



© NEWS.am STYLE