Կոնֆլիկտ նախկին ամուսնու հետ․ Ջենիֆեր Լոպեսն աջակցել Բրիթնի Սփիրսին

17:07   14 օգոստոսի, 2022

Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն աջակցել է գործընկերոջը՝ Բրիթնի Սփիրսին, որը կոնֆլիկտ ունի նախկին ամուսնու՝ Քեւին Ֆեդերլայնի հետ, հայտնում է Mirror-ը։

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քեւին Ֆեդերլայնը, պատմել է, որ իր ու Բրիթնիի որդիները՝ 16-ամյա Շոնը եւ 15-ամյա Ջեյդենը, չեն ցանկանում շփվել երգչուհու հետ՝ նրա Instagram-ի հաշվում կասկածելի բովանդակության պատճառով։

Չնայած մեղադրանքներին՝ երգչուհին շարունակում է վարել սոցիալական ցանցերի իր էջերը։ Բրիթնի Սփիրսը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է մի քանի կերպար։ Մակագրությունում երգչուհին նշել է, որ յուրաքանչյուր մարդ ազատ է արտահայտվել այնպես, ինչպես ցանկանում է եւ մեջբերել է Ջենիֆեր Լոպեսի խոսքերը 2020 թվականին «Սուպեր գավաթի» ընթացքում․ «Դու նայում ես տեսախցիկին ու աշխարհում յուրաքանչյուր փոքրիկ աղջկա ասում․ ավելի լսելի եղիր եւ երբեք մի դադարիր անարդարության վրա լույս սփռել»։

Ջենիֆեր Լոպեսը Բրիթնի Սփիրսի գրառման մեկնաբանություններում սրտի մի քանի էմոջի է թողել։ Բացի այդ, Լոպեսն իր բլոգում լուսանկար է հրապարակել Սփիրսի հետ, որն արվել է 2001 թվականին «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ եւ գրել․ «Ուժեղ մնա»։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE