Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնու՝ Քեւին Ֆեդերլյանի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել։ Տասը տարի անց նա որոշել է անկեղծ զրույց ունենալ լրագրողների հետ եւ պատմել, թե ինչու են իր որդիները խուսափում շփվել փոփ երգչուհու հետ։
Պարզվել է, որ Շոնն ու Ջեյդենը մի քանի ամիս է՝ չեն տեսել Բրիթնիին։ Քեւինի խոսքով՝ որդիների հարաբերությունները մոր հետ վատացել են այն պատճառով, որ երգչուհին չի ամաչում իր անկեղծ լուսանկարները սոցիալական ցանցերում տեղադրելուց։ «Ես փորձում եմ տղաներիս բացատրել. «Լսեք, գուցե սա նրա համար պարզապես արտահայտվելու եւս մեկ ձեւ է»: Բայց ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ է դա նշանակում դեռահասների համար, որոնք ամեն օր պետք է ավագ դպրոց գնան»,- ասել է Ֆեդերլայնը։
Բրիթնիի պատասխանը չի ուշացել։ Երգչուհին սոցիալական ցանցերում գրել է, որ շատ տհաճ է, որ նախկին ամուսինն առանց իր համաձայնության հրապարակել է իր անձնական կյանքի մանրամասները։ «Ինձ վշտացնում է, որ նախկին ամուսինս որոշել է խոսել իմ եւ երեխաներիս հարաբերությունների մասին։ Մենք բոլորս գիտենք, որ դեռահաս տղաներ դաստիարակելը հեշտ չի կարող լինել: Ինձ անհանգստացնում է, որ որպես պատճառ նշվում է իմ Ինստագրամը։ Ամեն ինչ սկսվել է Ինստագրամից ավելի շուտ։ Ես նրանց ամեն ինչ եմ տվել: Մի բան կասեմ՝ ցավոտ է»,- գրել է փոփի աստղը:
«Հիշեցնում եմ, որ վիրավորանքները, որոնք կապված են փառքի եւ այս ոլորոտի հետ, վերաբերում են ոչ միայն ինձ, այլեւ իմ երեխաներին։ Ես ընդամենը մարդ եմ, ես արել եմ հնարավոր ամեն բան։ Ես կցանկանայի, որ Ֆեդերլայնի ընտանիքը դիտեր «Big Booty» տեսահոլովակը։ Մյուս արտիստները շատ ավելի վատ բաներ էին անում, երբ նրանց երեխաները շատ փոքր էին»,- հավելել է աստղը:
Բրիթնիի ներկայիս ամուսինը՝ Սեմ Ասգարին, նույնպես անտարբեր չի մնացել ու պաշտպանել է Բրիթնիին։ Նա հայտարարել է, որ իր կինը երբեք ամբողջովին մերկ նկարներ չի հրապարակել։ Նրա կարծիքով՝ Սփիրսի բոլոր լուսանկարներում նույն մերկությունն է երեւում, որը կարելի է տեսնել լոսյոնների կամ օճառի ցանկացած գովազդում։
«Անպատասխանատու քայլ է հրապարակային հայտարարել, որ երեխաները որոշել են հեռու մնալ մորից։ Բացի այդ՝ այս հայտարարությունն անհիմն է։ Տղաները շատ խելացի են։ Շուտով նրանք 18 տարեկան կդառնան եւ կկարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հնարավոր է՝ մի օր նրանք կհասկանան, որ իրական խնդիրը հայր ունենալն է, որն ավելի քան 15 տարի օրինակելի չի եղել», - նշել է Սեմը:
Աղբյուրը՝ Peopletalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:25, 4 հոկտեմբերի
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գումարն ու քաղաքականությունը վեր են մարդկանց իրավունքներից»․ Իվետա Մուկուչյան21:19, 4 հոկտեմբերի
«Արթնացա դռան թակոցից․ կանգնած էր մի մարդ, որի ոչ միայն հագուստն էր թաց, այլ նաեւ աչքերը»․ Քրիստինա Հովհաննիսյանը՝ իր դուռը թակած արցախցու մասին20:10, 4 հոկտեմբերի
«Որքան ստախոս, անպետք եւ անարդար է մեր այսօրվա աշխարհը․․․»․ Էլինա Ջանիբեկյան19:11, 4 հոկտեմբերի
Կիրկորովը հայտարարել է, որ Լազարեւից «գողացել են» «Եվրատեսիլ»-ի հաղթանակը17:34, 4 հոկտեմբերի
«Գիտեի, որ մի բան այն չէր, երբ Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ի այցը»․ Սոնա Հովհաննիսյանը՝ Արցախում կատարվածի շուրջ գնահատականների մասին16:09, 4 հոկտեմբերի
«Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել է Էնվեր փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը15:05, 4 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ Դեւիդ Բեքհեմի կողքին «դժբախտ» զգացել14:19, 4 հոկտեմբերի
«Ես որոշակի դժվարություններ եմ ապրում, որոնք չեն հեռանում իմ կյանքից»․ ուկրաինահայ բլոգեր Արթուր Բաբիչն անկեղծացել է13:35, 4 հոկտեմբերի
«Հենց եկանք այստեղ, երկրումս սկսվեց մղձավանջը: Չեղարկեցի երազանքիս մաստեր կլասը»․ Սոնա Եսայանը՝ Փարիզ կատարած ուղեւորության մասին (ֆոտո)12:36, 4 հոկտեմբերի
12:21, 4 հոկտեմբերի
«300 000 դրամ փլատակներին տալը նորմալ չէ՝ պատերազմի, սովի, սգի միջով անցած մարդկանց համար»․ Ռոմելա Սարգսյան11:03, 4 հոկտեմբերի
«Իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում․․․ Ինձ հետեւում են, սպառնում»․ Մագա Հարությունյանը դիմել է հետեւորդներին (VIDEO)