Բրեդ Փիթը սիրավեպ ունի՞ Էմիլի Ռատակովսկիի հետ

23:21   20 օգոստոսի, 2022

Լրատվամիւոցներն արդեն մի քանի տարի է՝ ուշադրությամբ հետեւում են Բրեդ Փիթի անձնական կյանքին։ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո նա հասցրել է կարճատեւ սիրավեպ ունենալ մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ։ Սակայն իր հարցազրույցներից մեկում դերասանը դժգոհել է, որ չի կարող ժամադրության գնալ, քանի որ պապարացիներն անընդհատ հետեւում են իրեն։

Սակայն օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Բրեդը մի քանի շաբաթ սերտ կապի մեջ է մոդել Էմիլի Ռատակովսկիի հետ։ Ինսայդերների խոսքով՝ նրանց հարաբերություններն այնքան էլ նման չեն ընկերական կապի: Ականատեսների խոսքով՝ Փիթն ու Ռատակովսկին միասին ժամանակ են անցկացրել Փարիզի ռեստորաններից մեկում, իսկ հետո հանդիպել Նյու Յորքի բարերի մեկում։

Չնայած ինսայդերների հայտարարություններին, արտասահմանյան խոշոր լրատվամիջոցներն առայժմ չեն հաստատում սիրավեպի մասին տեղեկությունները։ Փիթի երկրպագուները հույս չունեն, որ նա կմեկնաբանի մամուլում հայտնված լուրերը։

Էմիլին նույնպես բավականին փակ է դարձել ամուսնուց բաժանվելուց հետո։ Նա դեռեւս չի մեկնաբանել համուսնալուծությունը Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից, թեեւ ակնարկել է, որ նրա դավաճանությունների մասին լուրերը որոշակի հիմք ունեն։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE